Հատված Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքից,կարդա՜ և ավելարու բաց թողնված տառերը։
Առավոտյան Ալեքսեյ Պետրովիչի մայրը շատ բարձր ձայնով հորանջում է. Ի՜նչ լավ է․ պատուհանից դուրս նոր առավոտ է ծագել, կակտուսները փայլում են, քամուց մեղմ ճոճվում է վարագույրը, փակվեցին գիշերվա թագավորության դարպասները. վիշապները, սնկերը և սարսափազդու թզուկները նորից գետնի տակ անցան: Կյանքը հաղթանակում է, հնչում են շեփորները. նո՜ր օ՜ր, նո՜ր օ՜ր, տու-ռու-ռու-ու-ու՜․․․
Մայրիկը արագ-արագ քորում է ճա…ատացող գլուխը, անկողնու բարձր պատվանդանից իջեցնում է կապտած ոտքերը․ թող կա…վեն և մտածեն, թե ո՞նց են ամբողջ օրը քարշ տալու Մայրիկի ՝ մոտ ութսուն տարում կուտակված հարյուր երեսունհինգ կիլոգրամները։
Ալեքսեյ Պետրովիչը բացեց աչուկները, քունը հանդարտ լցում է մարմինը, մոռացվում, թռչում դեպի խավար մթի վերջին ծվենը[1]. գիշերային հյուրերը, հավաքելով իրենց թափանցիկ, երկիմաստ բեմիրերը, ընդհատեցին պիեսը մինչ հաջորդ անգամ։ Միջանցահովիկը մեղմ շոյեց Ալեքսեյ Պետրովիչի ճաղատ գլուխը։ Դեմքի նոր ծլած մազերը ծակծկեցին ձեռքի ափը։ Հագնվելու ժամանակը չէ՞: Մայրիկը հիմա կսկսի իր ցուցումները: Մայրիկն այնքան ահեղաձայն է, խոշորամարմին, լայնեղ, իսկ Ալեքսեյ Պետրովիչը՝ փոքր-մոքր։ Մայրիկը գիտի, կարող է, ամեն ինչ կանի։ Մայրիկը ամենահզորն է: Նա ինչպես ասի, այդպես էլ կլինի: Իսկ Ալեքսեյ Պետրովիչը, կարծես թե, չսպասված երեխա լինի, բնության վերահսկողությունից դուրս մնացած փոքրիկ քար, թերություն, ավելորդություն, մոլախոտ, անպետք տաշեղ, իրեն ազգակից կյանքով լի հատիկների մեջ նախախնամությամբ և պատահականորեն հայտնված և նրանց հետ Սերմնացանի ձեռքով հողին առատաբար շաղ տրված մի հատիկ։
Թարգմ՝․ Ազատուհի Սարգսյան
Խմբ․՝ Արման Վերանյան