Բնագիտություն. Ամփոփիչ աշխատանք.

• Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Երբ մենք փորձում ենք մեր ուժերով տեղաշարժել մարմինը դա կոչվում է մեխանիկական աշխատանք։ Սակայն եթե մարմինը չի շարժվում դա չի կոչվում մեխանիկական աշխատանք։

• Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Իր աշխատանքից է կախված։

• Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է թթվածնով և արևային ճառագայթներից։

• Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: Լուսային, արևային, ճառագայթային։

• Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր: Պատրաստի ձևերով, ջրով և արևային ճառագայթներով։

• Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։ Գոյություն ունեն տարբեր ջերմաստիճաններ։ Օրինակ հալման, պնդացման, գազային և այլն։ Ջերմաստիճանը տվյալ աստիճանն է, որի ժամանակ մարմինը հալվում է։

• Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։ Երբ սառը և տաք մարմինը իրար են հպվում։

• Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Օպտիկական, բժշկական, գազային, մեխանիկական։

• Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Դնել թևատակի տակ, սպասել 6֊7 րոպե։ Սակայն երբեք պետք չէ այն գցել գետնին, քանի որ միջի սնդիկը թունավոր է։

• Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: Հալման և պնդացման, գոլորշացում, գազային։

• Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում: Հալման ժամանակ մենք էներգիա ենք տալիս, իսկ պնդացման ժամանակ էներգիա վերցնում ենք։ Հալում ֊ հալման ջերմաստիճան, երբ մարմինը հալչում է, պնդացման ֊ պնդացման ջերմաստիճան, երբ մարմինը պնդանում է։

• Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։ Այն ջերմաստիճանը, որի ժամանակ հեղուկ նյութը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

• Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Գոլորշացումը դա այն է, երբ հեղուկ նյութը գոլորշանում է, իսկ խտացումը, երբ խտանում է։

• Ի՞նչ է մարմնի կշիռը: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա անվանում են մարմնի կշիռ։ Նշանակում ենք P տառով։

• Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը: Տիեզերական ձգողության շնորհիվ են մոլորակները պտտվում են։ Դա տիեզերական ձգողություն է։

• Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Որքան մեծ է զանգվածը այդքան էլ մեծ է ծանրություն ուժ։

• Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Դա մարմնի շարժման որոշակի փոփոխությունն է։

• Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Դեպի ափ։

• Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Նրանք կարող են լինել արագ, դանդաղ, հավասարաչափ, ուղղագիծ և այլն։

• Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում: Արագությունը չափվում է միավորներով։ Օրինակ մ/վ, կմ/ժ և այլն։

Оставьте комментарий