Իմ երազանքները շատ են: Նրանք փոխվել և նույնիսկ անհետացել են տարիքիս հետ միասին: Իրականում, երազանք ունենալը դա շատ հետաքրքիր է, և ես միշտ երազանքը համարում եմ նպատակ, որին պետք է հասնել ինչ գնով էլ լինի: Ես չեմ սիրում, երբ ասում են, որ երազանքները չեն կատարվում: Այդպիսի բան չկա: Դրանց կատարվելու համար ուղղակի պետք է աշխատել: Հավատացեք, որ ուղղակի բազմոցին նստած ձեր երազանքը չի կատարվի, և հենց հիմա պետք է սկսեք աշխատել և ձգտել հասնել ամենակարևորին:
Երազանքներս միշտ էլ տարբեր են եղել, սակայն հիմա, այս տարիքում երազանքս միակն է, ու ես վստահ եմ, որ դեռ շատ երկար ժամանակ ես ձգտելու եմ դրան հասնել և հասնելու եմ, գիտեմ: Ես ուզում եմ երգչուհի դառնալ և շատ լուրջ զբաղվում եմ դրանով: Հաճախում եմ երաժշտական դպրոց, որպեսզի ավելի մեծ հնարավորություն ունենամ: Հաստատ շարունակելու եմ զբաղվել երգարվեստով և վստահ եմ, որ երազանքս անպայման կկատարվի: Եթե ձեր երազանքները դեռ չեն կատարվել, մի վախեցեք: Ուղղակի սկսեք նորից և անպայման ամեն ինչ կստացվի:
Հավատացեք, և ձեր երազանքները մի օր իրականություն կդառնան: