Իմ Թումանյանը…

Թումանյանի մասին խոսել չեմ սիրում: Չմտածեք, թե չեմ սիրում իր ստեղծագործությունները: Ո՜չ: Բանն այն է, որ Թումանյանի մասին խոսելու համար շատ ժամանակ է հարկավոր: Նա մի առանձին աշխարհ է, որի մասին կարելի է էջերով գրել և ընթերցել: Հովհաննես Թումանյանը շատ լավ ու վառ օրինակ է երիտասարդների, դեռահասների, մեծահասկաների և, ամենակարևորը, երեխաների համար: Ընթերցել Թումանյան, մի այլ հաճույք է ինձ համար: Իմ կարծիքով, երկրորդ Թումանյան այլևս չի ծնվի, քանի որ նրա բարությունը, մարդասիրությունը, տաղանդն, հումորի զգացումն ու կատարելությունը մի այլ աստիճանի վրա է: Հովհաննես Թումանյանին ես անվանում եմ հայ մեծ գրող, ինչպես նաև հիասքանչ հասարակական գործիչ: Կարծում եմ, հայ ժողովրդի համար Թումանյանի նման մեծ գրող ունենալը իսկական պատիվ է: Ես չեմ կարող նկարագրել ԻՄ Թումանյանին, քանի որ Թումանյանը բոլորիս հարստությունն ու գանձն է: Եվ թեկուզ ֆիզիկապես նա մեզ հետ չէ, սակայն հոգեպես նրա բալլադները, պոեմները, բանաստեղծությունները ու հեքիաթները ապրում են բոլորիս սրտերում, և ես վստահ եմ, որ դեռ դարեր շարունակ, նրանք կմնան հայ գրականության մեծ մասնիկ, հուշ և գանձ: Թումանյանը եղել է շատ կենսուրախ, տաղանդավոր և հյուրընկալ մի անձնավորություն: Իմ կարծիքով, նա ունեցել է մարդկային բոլոր այն հատկանիշները, որոնք պետք է ունենալ լավ և օրինակելի մարդ ու ընկեր լինելու համար: Ինձ համար Թումանյանը մեկ այլ գրող է, և ես միշտ սիրել եմ, սիրում եմ, և շարունակելու եմ սիրել նրա հանճարեղ ստեղծագործությունները և բոլորս պետք է միշտ շնորհակալ լինենք Աստծուն, որ հենց մեզ է պատվել և նվիրել ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ Թումանյանին: Յուրաքանչյուր հայ մանուկ և մեծահասակ ունի իր Թումանյանին, սակայն Հովհաննես Թումանյանը միակ և անկրկնելին է:

Оставьте комментарий