Մայրենի. Տնային առաջադրանք. 14.02.2023.

Ընթերցանություն: Հ. Թումանյանի ինքնակենսագրությունը.


Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր: Չկա:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում: Կարծում եմ, գյուղական կյանքը Թումանյանի համար անցել է շատ հետաքրքիր, բայց մյուս կողմից նաև խոչընդոտերով լի: Այս կենսագրությունը կարդալուց հետո, շատ ուզեցի վերադառնալ անցյալ, և ապրել մի քանի օր Դսեղում: Կարծում եմ, ապրում էին իհարկե աղքատիկ պայմաններում, սակայն ժպտում էին, համերաշխ և ուրախ ապրում էին:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Իմ կյանքը միշտ լի է եղել արկածներով և հետաքրքիր պահերով: Կյանքիս մեծ մասը անցկացնում եմ իմ գժուկ ընկերների և շատ սիրելի ծնողներիս հետ: Ես վախենում եմ վերելակներից: Ունեմ շատ լավ քույրիկ, որը ինձ միշտ օգնում է, և հասկանում ինձ ամեն հարցում: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, մի շատ տարօրինակ 6.6 դասարանում: Ունեմ շատ հետաքրքիր և միշտ միրինդա խմող ընկերներ, և շատ ուրախ եմ, որ ունեմ իրենց: Նվագում եմ դաշնամուր և երգում եմ: Սովորում եմ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում: Ամենասիրելի գրողս Վահան Տերյանն է: Մայրիկիս անունը Դիանա է, հայրիկինս Արթուր: Հայրիկս ռեժիսոր է, մայրիկս հաղորդավար: Սիրում եմ իմ ընտանիքը շատ: Հարգում և պաշտում եմ իմ մայրենի լեզուն և անգլերենը: Հետագայում ուզում եմ դառնալ երգչուհի: Շատ եմ սիրում երաժշտությունը, և առանց դրա չեմ կարողանում ապրել: Ազատ ժամանակ պարում եմ, կամ երաժշտություն եմ լսում: Սիրում եմ կարդալ: Շատ եմ սիրում: Ամենից շատ ատում եմ նկարչություն արվեստը: Սիրում եմ զվարճանալ ու փորձարկել նոր ուտելիքներ , և դա կարող են ապացուցել իմ ընկերները: Առօրյայում հետաքրքիր, գիժ և տարօրինակ բնասեր եմ: Չեմ սիրում աթեմատիկա առարկայից, և չեմ հասկանում այն: Կարևորը երաժշտությունն է: Սիրում եմ թաբուլե, ատում տարբեր տեսակի սոուսներ: Ունեմ սիրոպներից ալլերգիա: Նաև ունեմ երկու ձուկ, նրանք շատ թանկ են ինձ համար: Մեկը վարդագույն է, իսկ մյուսը սև: Անուններն են Black և Pink: Ունեմ Վահան Տերյանի պորտրետը, և հանցագործություն եմ համարում կենդանիներին սպանելը: Ատում եմ որոշ մսատեսակներ և դեմ եմ անտառից եղևնիներ կտրելուն և միս ուտելուն: Շատ եմ սիրում գեղեցիկ հագուստներ և հետաքրքիր գրքեր: Լավ, շատ երկար տևեց, այսքանը:


4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Оставьте комментарий