Մայրենի. Տնային առաջադրանք. 07.02.23.

Շարունակում ենք կարդալ Տերյանի նամակները։

Նամակներից դուրս գրի՜ր քեզ անծանոթ բառերը և բացատրիր։

Փորձիր բացատրել «երաժշտական զգացմունքներով » արտահայտությունը հինգ — վեց նախադասությամբ։

Ես կարծում եմ, որ երաշժտությունն այնպիսի բան է, որով կարելի է փոխանցել բոլոր էմոցիաները: Ես ինքս երաժիշտ եմ, և կարող եմ ասել, որ երաժշտության զգացմունքներն առավել են, քան մարդունը: Դու կարող ես գրել և երգել մաժոր, զայրանալ, փոխանցել ամբողջ ուժն ու ձեր զայրույթը: Կամ հակառակը ՝ մինոր: Ձեր տխրությունը, փափկությունն ու հանգստությունը: Գեղեցիկ և երգեցիկ պիեսները շատ եմ նմանացնում Տերյանի բանաստեղծությունների հետ: Շատ երգեցիկ են, ռոմանտիկ և կարծես թե սիրո մասին են: Երաժշտական զգացմունքներ արտահայտությունն իրոք շատ ճիշտ և խորիմաստ է:

Գտի՜ր և նշի՜ր ընդգծված բառերի հոմանիշներն ու հականիշները։

Տարօրինակ — արտասովոր, սովորական, տրտմություն — ուրախություն, տխրություն, հեզ — խոնարհ — խրոխտ, ստվեր -ուրվական, լույս, անձնատուր — ձեռնատուր, ?, խանդաղտագին — քնքուշ, կոպիտ, շշուկ — փսփսոց, բարձրաձայն, օբյեկտիվ — իրական, սուբյեկտիվ, մաքրություն — մաքրասիրություն, կեղտոտություն, ողջախոհ — ողջամիտ, անառակ:

Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Նամականի. Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանակ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

13.08.1912 թվական

Գործնական հայոց լեզու։

Փորձի՜ր բացատրել «հանգամանքներն այդպես դասավորվեցին» արտահայտությունը։

Դա նշանակում է ամեն ինչ այսպես դասավորվեց: Այսինքն, եթե դուք սպասում եք ձեր ընկերոջ ընտրությանը, վերջում կարող եք ասել հանգամանքներն այդպես դասավորվեցին:

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր)՝ալիքների(ալիք) կապտականաչավուն լուսարձակման (լուսարձակում)տեսքով(տեսք): Ծովային լուսարձակման(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի (բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի(արև) էներգիան լուսային էներգիայի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի(ռեակցիա) հետևանքով(հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ(արտադրություն):

Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Оставьте комментарий