Կարդա նամակը և դուրս գրիր քեզ անծանոթ բառերը , բառարանի օգնությամբ բացատրիր։
Ս. Օտարյանին
1906,9հունվարի
Ալեքսանդրապոլ
Սոնա
Նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի ,այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել: Եկանք Ալեքսանդրապոլ….Մինչև այժմ շրջում էինք գյուղերում,նոր ենք վերադարձել և այժմ մեզ ուզում են պահել քաղաքում պրոպագանդի:Երևակայեցեք,ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն….
Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ,որ թեև գիտես, որ շատ սուղ է քո պաշարը,բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց:
Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ,այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է: Ճիշտ է, կանանցով շատ է տարվում,բայց , Սոնա, ճիշտն ասած,մեզանից,տղամարդկանցից ո՞րը չի տարվում ,և եթե ուրիշները սուրբ են երևում,դա միայն նրանից է ,որ նրանք դիմակի տակ են լինում:
Ավետիքը-անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկ ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ-անմիջական զգացմունքի արտադրություններ են:
Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները և վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ….
Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ Լևոն Մանվելյանը,որի մոտ էլ եմ լինում:..Ամսույս վերջին կգնամ Մոսկվա….Միջոցներ ունենայի ես էլ կգնայի արտասահման ամառս,բայց…..
Նամակս երևի ստացած կլինեք Անիից,դիտմամբ«զակազնոե» գրեցի,որ հասնի անպատճառ:
Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում-«Դավաճանություն»:Երևակայեցեք,սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում,որ ես սպասում էի տաղանդավոր խաղ,այնինչ նա այնքան թույլ էր,որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց:Վրույրը հիանալի էր…….
Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում,և շատ ձանձրալի է կյանքը…. Շնորհքով մարդիկ էլ չկան,որ մարդ կարողանա հետները խոսել գոնե:
Տպավորություններն այնքան շատ են,որ չգիտես որը գրես և վերջապես ոչինչ չես գրում:Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել՝ այնպես որ վերջացնում եմ նամակս:
Ձեր Վահան
Փորձիր ինքնդ նամակ գրել Վահան Տերյանին։
Բարև, սիրելի Վահան Տերյան: Այս նամակում կուզեի քեզ շնորհակալություն հայտնել հայ գրականությանը այսպիսի ջերմ, սիրալի և բարձրորակ ստեղծագործություններ նվիրելու համար: Շնորհակալ եմ, որ դուք կաք, և ապրում եք միշտ մեր հոգիներում: Այլևս ասելու բան չունեմ: Կուզեի նշել նաև, որ հիմա մենք ընթերցում ենք ձեր բանաստեղծությունները, և դրանց հիմման վրա սովորում և սովորեցնում ենք: Այսքանը:
Գործնական հայոց լեզու։
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
4.Արդար բույլ
սիրտ տունկ
աստղ բեռ
որթ բաց
ուղի հանել
պատ դատ
Արդարադատ, սրտաբաց, աստղաբույլ, ուղեբեռ:
5.Ծաղիկ խմոր
ասեղ գորգ
թթու ճառ
ուղի պատել
բաժակ բույլ
պարիսպ տերև
Ծաղկապատել, ասեղնագորգ, պարսպատել, թթխմոր:
2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:
Ապաշնորհ, խոր-ին, նիրհել, նժդեհ, նշխարհ, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդ-ամենը, ընդհանուր, օրհներգ, արհամար-ել, լե-, ապաշխարհել, աշխարհ: