
Տերյանի մասին խոսել չեմ սիրում: Չէ՛, ոչ թե իր գործունեությունը չեմ սիրում, այլ այն հուզմունքն ու սերը, որն ունի իր մեջ Տերյանը, հնարավոր չէ բառերով բացատրել: Ես միշտ անվանել եմ և անվանում եմ Տերյանին ՙՍրտի բանաստեղծ՚: Տերյանի ստեղծագործությունների մեջ երբեք չենք տեսնի նախանձ, չարություն: Վահան Տերյանը գրել է միշտ սիրո, թախծի, գեղեցկության և աշխարհի մասին:
Կարծում եմ, Տերյանը եղել է շատ կենսուրախ,և հպարտ մարդ: Կյանքում, նա շատ պարզ և ընկերասեր, իսկ աշխատանքում շատ բծախնդիր և ուշադիր մի անձնավորություն էր: Պատկերացնում եմ, որ նա միշտ սիրել է, երբ իր բանաստեղծություններն ասմունքել են այնպես, ինչպես նա է ցանկանում, և շատ քրտնաջան աշխատում էր, որպեսզի ստանա և ներկայացնի միայն բարձրորակ աշխատանք: Կարծում եմ, Տերյանը շատ նուրբ տղամարդ է եղել՝ թե՛ կյանքում, թե՛ ստեղծագործելիս:
Եվ չնայած, որ նա ունեցել է դժբախտ մանկություն և կյանք, նա շարունակել է բարի մնալ և մեզ է թողել գրական, քնարական մեծ ժառանգություն ու մահացել շատ երիտասարդ՝ 35 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից: Եղել է բանտում, բայց շարունակել է գրել, սովորել է շատ լեզուներ և կրթված է եղել: Կարծում եմ, Տերյանն այնպիսին է, ինչպիսին ես պատկերացրել էի նրան: Զուսպ, խաղաղ, նուրբ, բծախնդիր և ուշադիր մի բանաստեղծ, որը լցրել է հայ գրականությունը սիրով, բարությամբ և անկրկնելի բանաստեղծությունների տողերով: