Մթնշաղի անուրջներ..

Դե, եկեք խոսենք մթնշաղի անուրջներից:

Կարծում եմ, շատ է պատահել, երբ ամառային շոգ երեկոներին կամ հակառակը՝ զով երեկոներին, նստել եք, և մտքերով հեռացել այլ աշխարհ, ՁԵՐ աշխարհ: Բոլորի մոտ էլ դա պատահում է: Հենց դա էլ ես անվանում եմ մթնշաղի անուրջներ:

Կարծում եմ, որ այն ինչ մենք մտածում ենք, դրանք մեր անուրջներն են, երազները: Այո, մենք քնած չենք լինում, երբ տեսնում ենք դրանք, բայց մենք մտածում ենք դրանց մասին, և ընկղմվում դրանց մեջ: Դա առավել է, քան երազը, որովհետև մենք երբեք չգիտենք, թե ինչ երազ կտեսնենք այս գիշեր, իսկ մեր անուրջներին մենք շատ լավ ծանոթ ենք:

Մթնշաղի անուրջները պատահում են շատ հաճախ: Մթնշաղին, այսինքն երեկոյան, բոլորը շատ հոգնած են լինում և ուզում են ուղղակի նստել ու մտածել իրենց կյանքի մասին: Ահա հենց դա էլ մթնշաղի անուրջներն են: Մենք դրանք չենք նկատում և հաճախ չենք անվանում դրանց անուրջներ, սակայն դրանք մեզ շրջապատում են միշտ, և փորձում ամբողջովին քաշել մեզ դեպի իրենց, դեպի երանելի մթնշաղ…

Оставьте комментарий