Մայրենի. Տնային առաջադրանք.

Ընթերցանություն. Ծանոթանում ենք Տերյանին. Մանսուրյանը Տերյանի մասին:

  1. Փորձեք ներկայացնել Տերյանին որպես բանաստեղծ։ Որպես բանաստեղծ Տերյանը շատ նուրբ մարդ էր, սակայն նաև շատ բծախնդիր էր: Նա սիրում էր, երբ իր բանաստեղծություններն ասմունքում էին շատ գեղեցիկ և իր ուզած ձևով: Որպես բանաստեղծ նա սիրով լի մարդ էր, ով իրոք սիրում էր գրականությունն ու իր արվեստը:
  2. Եթե ծանոթացաք, փորձեք ձեր բառերով բնութագրել նրան որպես մարդ ու որպես բանաստեղծ։ Որպես մարդ, կարծում եմ Տերյանը կենսուրախ, բայց նաև պոզիտիվ մարդ էր: Իմ կարծիքով նա սիրում էր շփվել և համագործակցել, սակայն, երբ գործը հասնում էր ասմունքին, նա խստանում էր: Կարծում եմ, Տերյանին երբեք չի կարելի ճանաչել ամբողջովին: Տերյանի յուրովի լավն է, և ունի շատ լավ մարդկային գծեր:

ԸՆՏՐԻՐ ՏԵՐՅԱՆԻՑ ՔՈ ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ և ՎԱՂԸ ՊԱՏՄԻՐ ԴՐԱ ՄԱՍԻՆ։

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ։

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա: Ես կարծում եմ, որ հաղարջն ու խաղողը դրանք իհարկե ուտելու են, և մենք բնականաբար չենք ուտելու քաղաքը: Բայց դրանք շոշափվող են: Բայց, եթե դու գտնվում ես քո սիրելի քաղաքում, քո հայրենիքում, հաղարջն ու խաղողը էլ ավելի քաղցրահամ կդառնան և ավելի հաճելի կլինի վայելել ուտելու ենթակա մրգերը, սիրելի քաղաքում: Նաև խաղող ու հաղարջ բառերի մեջ կա ՙաղ՚ բառը, առանց որի մենք նույնպես չենք կարող ուտել:


2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորդ ասա՝  հորդ անձրևից  հորթը  թրջվեց»:

Պատասխան ՝ հորդ, հորդ, հորթ:


3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

Ունկավոր բառը ոչ մի ընդհանուր իմաստ չունի ունկնդիր և ունկնախից բառերի հետ:

4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղային ասա, իրեն թաս տարա գոմ:


5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

Պատ. ՝ քաղաք:


6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Նվարդ, Նունուֆար:

7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:


8. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:


9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

գյուղ — յուղ


10. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Մատանի, հնդիկ, տնօրեն, բախտ, վառարան, վերք

Оставьте комментарий