Ողջույն: Այսօր վերջացան մեր ճամբարային օրերը: Հաստատ կարող եմ ասել, որ ունեցա անմոռանալի ճամբար: Շատ եմ տխրում, որ վերջացավ, բայց նաև կրկին ուզում եմ վերադառնալ դասերին:
Ճամբարի ընթացքում խոհանոցային բլից խաղեր ունեցանք, նաև շատ էքստրիմալ խաղերի մասնակցեցինք: Անցկացրեցինք նաև շախմատի մրցույթ, որում իդեպ մեր ընկեր Ալեքսը հաղթեց: Ճանապարհորդեցինք դեպի ՙԻրինա Ռոդնինայի անվան հոկեյի և գեղասահքի մարզադպրոց՚: Մենք սահել շատ լավ գիտենք, ուստի հաճելի ժամանց անցկացրինք: Այցելեցինք պոնչիկանոց, և վայելեցինք շատ համեղ պոնչիկներ: Գիշերակացով եղանք Վանաձորում: Սքան՜չելի ժամանակ անցկացրինք և վայելեցինք Լոռիի եղանակն ու վառ քաղաքի գույները: Կերանք պիցցա, պատրաստեցինք դդմային համեղ ուտեստներ և ունեցանք հետաքրքիր և համեղ նվեր Ռոզիի կողմից: Մասնակցեցինք ՙՙբառքամոցի՚՚ մրցույթին: Այդքան էլ հաջող չստացվեց, բայց մեկ է, կարևորը մասնակցությունն է: Արեգին դարձրել էինք մումիա և փաթաթել իրար անձեռոցիկներով: Մասնակցել ենք ժամերգությունների և պատարագների:
Ընդհանուր ինձ ամեն ինչ շատ դուր եկավ: Միայն, մենք պլանավորել էինք գիշերել դպրոցում, բայց այդպես էլ չստացվեց: Շատ կուզեի մնալ գիշերակացով: Բայց չնայած դրան անցավ շատ լավ:
Շնորհակալություն ջոկատավարներ Անահիտ Մելքոնյանին և Վարսինե Մակարյանին: