Այս ձմեռվա առաջին ձյունը.

Երեկ Երևանում դիտվեց այս ձմեռվա առաջին ձյունը: Ես շատ ուրախացա, քանի որ այս տարի դեռ ձյուն չէր եկել, և բոլորս շատ էինք կարոտել մեր սպիտակամորթ ընկերոջը: Դե, եկեք ճիշտն ասենք, ի՞նչ ձմեռ առանց ձյուն: Ցավոք, այսօր արդեն ձյունը համարյա թե ամբողջությամբ հալչել է, սակայն վստահ եմ, որ այս տարի ևս մեկ անգամ կվայելենք այս ձյունը: Հայաստանում, ձյունն այդքան էլ առատ չէ, բայց երբ գալիս է, մի իսկական հրաշք է դառնում: Իհարկե, իզուր ժամանակ չկորցրեցի, և քրոջս հետ դուրս եկա խաղալու: Ձյունն շատ լավն էր: Ես նույնիսկ կարողացա տեսնել փոքրիկ փաթիլների պատկերները: Իրոք շատ հավես ձյուն էր: Դեռ երկար կհիշեմ, այս ձմեռվա առաջին ձյունը: Շատ կուզեմ, որ կրկին ձյունը գա, թակի բոլորիս դռները, և կանչի դուրս: Մի ամաչեք, և քանի հնարավորություն կա, դուրս եկեք և խաղացեք: Իսկ ես ինքս կասեմ, որ ձյունն այն է ինչ պետք է մեզ հիմա: Վայելեք ձմեռը, այլ ոչ թե բողոքեք և մրսեք: Եվ զուր չէ, որ ասվում է ՙարծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից՚: Դա իրոք նկարագրում է ձյունը: Իսկ ես արդեն հասցրել եմ մի լավ թավալվել ձյան մեջ, ձնագնդիկ պատրաստել և ձնակռիվ եմ ունեցել, ու հույս ունեմ, որ այս ձմեռ կունենամ այն ընկերներիս և քրոջս հետ: Շնորհակալություն ընթերցության համար:

Оставьте комментарий