Ճանապարհորդություն դեպի Լոռի-Վանաձոր.

Ողջույն, ընկերներ: Անցած շաբաթ Վանաձորը հյուրընկալեց ՙՄենք՚ ջոկատին: Սպասումներով լի էինք: Առավոտ շուտ շարժվեցինք ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց: Ճանապարհը երկար էր, սակայն մենք չէինք նեղվում, քանի որ իրար հետ էինք, և զբաղվում էինք տարբեր բաներով: Շուտով հոգնեցինք, և միայն րոպեներ էինք հաշվում, թե երբ ենք հասնելու: Նաև սոված էինք, քանի որ ճանապարհին ոչինչ չէինք կերել: Մեզ հյուրընկալել էր մեր դասընկերուհու՝ Նանեի  պապիկը:

Բոլորս մտածում էինք, որ մնալու ենք իր պապիկի տանը, սակայն Դավիթ պապիկը որոշեց մեզ անակնկալ անել, և մեզ համար սենյակներ վարձեց հյուրանոցում: Վանաձոր հասնելուն պես, մենք հիանում էինք քաղաքով և նրա գույներով: Եղանակը այդքան էլ արևոտ չէր, բայց քաղաքն այնքան ջերմ էր, որ արև հարկավոր չէր: Սենյակները շա՜տ գեղեցիկ էին: Ես, Անին, Հասմիկը, Արփին և Եվան քնում էինք իրար հետ: Մի փոքր հանգստից հետո, մենք որոշեցինք ճաշել: Դասավորեցինք մեր իրերը, և իջանք ցած: Ուղղվեցինք դեպի մոտիկ սրճարան և ճաշեցինք: Կերանք պիցցա, կարտոֆիլ ֆրի և որոշեցինք զբոսնել: Քանի որ ՙԻմ բնակավայրը՚ նախագծով էինք Վանաձորում, փորձեցինք մարդկանցից հարցազրույց վերցնել, խնդրեցինք պատմել Վանաձորի մասին: Սակայն այդ պես էլ չստացվեց: Չհուսահատվեցինք, և ուղղվեցինք բուսաբանական այգի: Քայլեցինք և վերադարձանք հյուրանոց: Քանի որ գիտեինք, որ մնալու ենք գիշերը այնտեղ,հանգիստ փոխեցինք մեր շորերը, դասավորեցինք, տեղավորվեցինք և սկսեց ամենահետաքրքիրը: Շա՜տ խաղեր էինք խաղում, պարում-երգում, կատակներ էինք անում, թակում սենյակների դռները և փախնում էինք, պատուհանից բարևում էինք մարդկանց, իհարկե շատ ուշ էինք քնել: Նաև ես ու Անին վախենում էինք, որովհետև մեր շատ խելացի ընկերուհիներ Հասմիկն ու Արփին պատահմամբ ճիշտ տեղը չէին դրել քարտը, և գնացել էին, այդ պատճառով էլ շատ մութ էր: Գիշերը 3:00-ին բոլորս քնեցինք: Առավոտյան 8-ին արդեն պատրաստ էինք: Հագնվեցինք և ուղղվեցինք դեպի թատրոն: Պետք է հանդիպում ունենայինք քանդակագործ, նկարիչ, խաչքարագործ, ոսկերիչ պարոն Բոգդան Հովհաննիսյանի հետ, սակայն գնացինք իր տուն-արվեստանոց: Շատ լավ ժամանակ անցկացրինք: Ընկեր Բոգդանը մեզ պատմեց իր գործունեության մասին և ցույց տվեց իր աշխատանքները: Բոլորը շատ  գեղեցիկ էին: Հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Երևան: Կրկին սոված էինք: Ճանապարհից լահմաջո ու հոթ-դոգ գնեցինք և կերանք: Երբ հասել էինք Ապարան, մտանք ՙԳնթունիկ՚, այնտեղից պոնչիկներ գնեցինք, և հյութ: Վերադարձանք Երևան: Հոգնած էինք, քրտնած էինք, բայց ունեինք շատ լավ հիշողություններ, տրամադրություն և շատ ենք ուզում կրկին ճամփորդել ՙՄենք՚ ջոկատով:

Շնորհակալություն Միսս Անահիտին, ընկեր Վարսինեին և Դավիթ պապիկին:

Оставьте комментарий