Հունվարյան ճամբար. Օր 1.

Այսօր իրականացրեցինք ճամբարի առաջին օրը անգլերենի ջոկատով: Քննարկեցինք մեր անելիքներն ու նախագծերը: Նաև աշխատեցինք կավով ընկեր Թագուհու հետ: Խաղացինք տարբեր խաղեր և պարեցինք: Ծանոթացանք իրար հետ և ունեցանք մարզական ժամ:

Այս օրը գնահատում եմ 8/10, քանի որ նոր էինք ծանոթանում: Հույս ունեմ մյուս օրերն ավելի լավ կնթանան: