Այս ձմեռվա առաջին ձյունը.

Երեկ Երևանում դիտվեց այս ձմեռվա առաջին ձյունը: Ես շատ ուրախացա, քանի որ այս տարի դեռ ձյուն չէր եկել, և բոլորս շատ էինք կարոտել մեր սպիտակամորթ ընկերոջը: Դե, եկեք ճիշտն ասենք, ի՞նչ ձմեռ առանց ձյուն: Ցավոք, այսօր արդեն ձյունը համարյա թե ամբողջությամբ հալչել է, սակայն վստահ եմ, որ այս տարի ևս մեկ անգամ կվայելենք այս ձյունը: Հայաստանում, ձյունն այդքան էլ առատ չէ, բայց երբ գալիս է, մի իսկական հրաշք է դառնում: Իհարկե, իզուր ժամանակ չկորցրեցի, և քրոջս հետ դուրս եկա խաղալու: Ձյունն շատ լավն էր: Ես նույնիսկ կարողացա տեսնել փոքրիկ փաթիլների պատկերները: Իրոք շատ հավես ձյուն էր: Դեռ երկար կհիշեմ, այս ձմեռվա առաջին ձյունը: Շատ կուզեմ, որ կրկին ձյունը գա, թակի բոլորիս դռները, և կանչի դուրս: Մի ամաչեք, և քանի հնարավորություն կա, դուրս եկեք և խաղացեք: Իսկ ես ինքս կասեմ, որ ձյունն այն է ինչ պետք է մեզ հիմա: Վայելեք ձմեռը, այլ ոչ թե բողոքեք և մրսեք: Եվ զուր չէ, որ ասվում է ՙարծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից՚: Դա իրոք նկարագրում է ձյունը: Իսկ ես արդեն հասցրել եմ մի լավ թավալվել ձյան մեջ, ձնագնդիկ պատրաստել և ձնակռիվ եմ ունեցել, ու հույս ունեմ, որ այս ձմեռ կունենամ այն ընկերներիս և քրոջս հետ: Շնորհակալություն ընթերցության համար:

Բնագիտություն. Տնային առաջադրանք.

Որ դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեխանիկական աշխատանք կատարվում է, երբ մենք մեր ուժերով (F), փորձում ենք շարժել մարմինը: Սակայն, մեխանիկական շարժում ստանալու համար, պետք է, որ մարմինը անպայման շարժվի:

Ինչից է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեծությունը կախված է, ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծոությունից, այդպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Ինչպես անցան իմ ճամբարային օրերը:

Ողջույն: Այսօր վերջացան մեր ճամբարային օրերը: Հաստատ կարող եմ ասել, որ ունեցա անմոռանալի ճամբար: Շատ եմ տխրում, որ վերջացավ, բայց նաև կրկին ուզում եմ վերադառնալ դասերին:

Читать далее «Ինչպես անցան իմ ճամբարային օրերը:»

Դեպի սահադաշտ.

Ողջույն: Երեկ, ՙՄենք՚ ջոկատը սահադաշտում էր: Գեղասահքը իմ ամենասիրելի սպորտաձևն է: Պարզվեց, որ ես ու Արփին շատ լավ ենք սահում: Մենք կարողանում էինք միասին տարբեր հնարքներ կատարել: Ես ոչ մի անգամ չեմ ընկել, քանի որ շատ լավ սահել գիտեմ, չմուշկը կանգնեցնել նույնպես: Ալեքսն այդպես էլ քշել չսովորեց, բայց մենք փորձում էինք սովորեցնել: Մենք երկար քշեցինք, ես ու Արփին անգամ տանգո էինք պարում: Անին ցավոք ձեռքը մի փոքր վնասեց, ինչի պատճառով ժամանակի կեսը անցկացրեց նստած: Բայց չնայած դրան, բոլորս էլ շատ լավ ժամանակ անցկացրինք և էլ ավելի սիրեցինք այդ սպորտաձևը: Սահելուց հետո, բոլորս սոված էինք, գնացինք պոնչիկանոց և պոնչիկ կերանք: Ուրախ և կուշտ վերադարձանք դպրոց, և դեռ երկար ենք հիշելու այս ճամփորդությունը դեպի ՙԻրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը:՚

Ճանապարհորդություն դեպի Լոռի-Վանաձոր.

Ողջույն, ընկերներ: Անցած շաբաթ Վանաձորը հյուրընկալեց ՙՄենք՚ ջոկատին: Սպասումներով լի էինք: Առավոտ շուտ շարժվեցինք ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց: Ճանապարհը երկար էր, սակայն մենք չէինք նեղվում, քանի որ իրար հետ էինք, և զբաղվում էինք տարբեր բաներով: Շուտով հոգնեցինք, և միայն րոպեներ էինք հաշվում, թե երբ ենք հասնելու: Նաև սոված էինք, քանի որ ճանապարհին ոչինչ չէինք կերել: Մեզ հյուրընկալել էր մեր դասընկերուհու՝ Նանեի  պապիկը:

Читать далее «Ճանապարհորդություն դեպի Լոռի-Վանաձոր.»