Ընթերցանություն. Հանս Քրիսթիան Անդերսեն. Ծեր կաղնու վերջին երազը.
Հարցեր և առաջադրանքներ։
1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամբ։ Զառիվայր — թեք:
2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։ Ես արդեն խոսել եմ շատ բառերի իմաստների մասին: Ինքնաբավ բառը նույնպես ինքնավստահության նման մի երևույթ է: Ինքնաբավությունը դարձնում է մարդուն ավելի անկախ, վստահ և պատրաստ փորձությունների: Կարծում եմ, ինքնաբավություն պետք է ամենքին, մեկին շատ, մեկին քիչ: Ճիշտն ասած չեմ սիրում չափազանց ինքնաբավ մարդկանց: Շատ հաճախ դա տհաճ է: Իսկ ընդհանրապես կյանքը վայելելու և պաշտպանվելու ու ճիշտ պատասխաններ տալու համար ինքնաբավությունը քիչ թե շատ բոլորիս պետք է:
3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։ Շարականը եկեղեցական երգի տեսակ է: Ինձ համար, այն շատ գեղեցիկ է: Դա կարծես կապում է մարդկային արարածին և թեկուզ կենդանուն Աստծո և նրա հրեշտակների հետ: Ջերմացնում է սիրտը իր փափկությամբ: Չնայած մեղմ և գեղեցիկ լինելուն շարականները նաև հզոր են: Ամեն մի մարդու համար մեծ պատիվ է շարական կատարելը: Իմ հոգին ջերմացնում է այն միտքը, որ այդ երգերով մենք փառաբանում են Աստծուն, ով մեր կյանքի ողջ ուղղին անցնում է մեզ հետ:
4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։Կարող ես տեսանյութ պատրաստել։
Այս դեկտեմբեր արդեն հասցրել եմ ստանալ առաջին նվերս, և փոխադարձաբար նվիրել այն: Արդեն գնել եմ փոքրիկ նվերներ ընկերներիս համար, սակայն չեմ ասի թե ինչ է: Տոնածառի շա՜տ խաղալիքներ եմ գնել, ստացել, և անգամ ինքս եմ պատրաստել: Տոնածառը դեռ չեմ զարդարել: Ունեմ ամանորյա համերգներ, նկարահանումներ և արդեն հասցրել եմ մի լավ շրջել խանութներում և նախատոնական գնումներ կատարել իմ և հարազատներիս համար:
5.Լրացնել բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոններ:
Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնավուն տերևները:
— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:
Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.
— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ: