1.Սիրելի սովորներ, <<Եղևնին>> պատմվածքը բավականին երկար էր, ով չի կարդացել , խնդրում եմ այսօր կարդալ։
Ի դեպ ,պատմվածքի մասին բավականին հետաքրքիր մտքեր լսեցի սովորողներից։ Շնորհակալություն։
2.Դուրս գրել հոմանիշ բառերը։ Սքանչելի — սիրուն, նախշուն, փոքրիկ — մեծ, անցնել — վազել, մատղաշ , ջահել — ծերունի, փառք — պատիվ, պառկել — կանգնել, կշողշողա- կփայլի, փայլ — շքեղություն, աղմուկ-աղաղակ, հաստլիկ — բարակ, ծառա — սպասուհի, մառան — դարակ:
3.Փորձիր պատմվածքում գտնել հավաքական գոյականնները։(Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։
Հագուստ, բազմություն, ժամանակ:
Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։)
3.Պատմվածքում գտիր բնապատկերներ ներկայացնող հատվածները։
4.Փորձիր պատմվածքի ավարտը փոխել։ Սիրով կլսեմ։
5.Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե ես փիղ լինեի, ապա կունենայի մեծ կնճիթ:
Քանի որ թանգարանի նմուշները շատ նշանավոր են, հետևաբար պահվում են ապակու ներսում:
Որովհետև նա բոլորին խաբել էր, ուստի ընկերները նրան չներեցին:
Քանզի շուտով Նոր տարի է, ուրեմն պետք է զարդարել տոնածառը:
6.Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:
Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել — ձկները իջել էին:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները — մենք կարդում էինք:
Այս երեկոն շատ խաղաղ էր — երեկոն խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր — խանութը փակ էր:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին — եղբայրն ու քույրը կարոտում էին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում — կայսեր հրամանները կատարվում էին:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար — անձրևն ու կարկուտը հաջորդում էին:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր — աչքը ճանապարհին էր: