Մայրենի. Տնային առաջադրանք. 13.12.2022.

Ընթերցանություն. Հանս Քրիստիան Անդերսեն. Եղևնին.

Առաջադրանքներ:
1.Պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:

  1. Արագ պետք է աճեմ.
  2. Տեսնես ու՞ր տարան եղևնիներին.
  3. Արագիլների և ծիծեռնակիների խորհուրդները.
  4. Ինձ կտրեցի՜ն: Ես հիմա տոնածառ եմ.
  5. Անհեթեթ երեխաները.
  6. Կլումպե-Դումպեի հեքիաթը.
  7. Ինձ փակեցին.
  8. Տխուր օրերը մկնիկների հետ ձեղնահարկում.
  9. Գարունը.
  10. Ինձ բաց են թողնում.
  11. Կրկին երեխաները.
  12. Այդպես էլ չվայելեցի.
    2.Քո կարծիքով, որ հատվածն էր
    ա) ամենագեղեցիկը
    բ) ամենահուզիչը:

Ամենագեղեցիկը — — Գուցե թե՝ ես էլ այդ փայլուն ճանապարհն ընկնեմ,- ուրախանում էր եղևնին։- Դա ավելի լավ է, քան ծովում լող տալը։ Ա՜հ, ես ուղղակի հալվում եմ թախծից ու անհամբերությունից։ Գոնե Ծննդյան տոնը շուտ գար։ Հիմա ե՛ս էլ եմ բարձրահասակ ու ճյուղառատ, ինչպես այն եղևնիները, որոնց անցյալ տարի կտրեցին։

Ամենահուզիչը — Վերջապես, Ծննդյան տոնը եկավ, և առաջինը մեր եղևնին կտրեցին։ Կացինը խորը խրվեց նրա մարմնի մեջ, և եղևնին տնքոցով ընկավ գետնին։ Նա ցավ զգաց, թուլացավ ու այլևս չէր կարողանում մտածել իր ապագա երջանկության մասին։ Տխուր էր նրա համար բաժանվելը հարազատ անտառից, այն անկյունից, որտեղ աճել, մեծացել էր. նա գիտեր, որ այլևս երբեք չի տեսնելու իր սիրելի բարեկամներին՝ եղևնիներին ու սոճիներին, թփերին ու ծաղիկներին, գուցե թե՝ նաև թռչնակներին։ Ի՜նչ տխուր ճամփորդություն էր դա:
3. Բացատրիր միտքը:
Դու քո ջահելությամբ ուրախացիր,- ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։- Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։ Մարդ պետք է վայելի իր մանկությունն ու երիտասարդական տարիները: Կարծում եմ, մարդ պետք է ուրախանա կյանքի ամեն մի վայրկյանով, որը անցկացնում է ընտանիքի, ընկերների և թեկուզ միայնության մեջ: Միշտ պետք է գոհ լինել կյանքից, բայց ապրել երկար, երջանիկ, խաղաղ և հանգիստ հոգով: Յուրաքանչյուր մարդ պետք է վայելի իր երիտասարդությունը, քանի որ կյանքում ամեն ինչ անցողիկ է և ամեն մի բան ունի իր սկիզբն ու ավարտը:

Հատված 2.
Լեզվական աշխատանք:
1. Հատվածում ընդգծիր բարդ բառերը:
Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։


2. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը: Որմնախորշ, ձեղնահարկ,  ճրագալույց, սպասավոր, ողորմելի:

Որմնախորշ — պատի մեջ պատրաստած փոքրիկ խորշ՝ որպես ննջարան կամ հանդերձարանի՝ գրապահարանի՝ սպասքապահարանի տեղ, ձեղնահարկ — վերնահարկ, ճրագալույս — ճրագ վառելու ժամանակը, սպասավոր — հարուստ տներում զանազան ծառայություններ կատարող մարդ, տնային ծառա, ողորմելի — խղճուկ, անշուք, աղքատիկ:

Оставьте комментарий