Մայրենի. Տնային առաջադրանք. 10.12.2022.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

 Չկա: 2.Ինչպե՞ս կբացատրես համեստություն բառի իմաստը։ Համեստությունը դա մի երևույթ է, որը նման է համբերատարությանը: Համեստությունը շատ հաճախ կորչում է, երբ մարդիկ կռվում են: Ես կարծում եմ, որ միշտ չէ, երբ պետք է համեստ լինել: Եթե մենք ճշտի կողմից ենք, որը ոչ ոք չի հասկանում և օգնում լավին ձգտնելու համար, ուրեմն պետք չէ համեստ լինել, պետք է ցույց տալ, որ մենք կարող ենք և համեստություն չցուցաբերել: Սակայն երբ մեղավորը մենք ենք, այդ դեպքում կարելի է մի փոքր համեստություն ունենալ, և հասկանալ սխալը: Ընդհանրապես ես երբեք չեմ հասկացել դու աղջիկ ես, կամ դու տղա ես, համեստ եղիր հասկացողությունը: Կապ չունի, դու աղջիկ ես, թե տղա: Յուրաքանչյուր մարդ իրեն կպահի համեստ պետք եղած դեպքերում, սակայն կան մարդիկ, ովքեր համեստ չեն պահում իրենց անգամ պետք եղած ժամանակ: Ինձ թվում է, սեռը կապ չունի, քանի որ ամեն մի մարդ անհատ է, և ապրում է իր կանոններով: 

3.Նկարիր քո պատկերացրած ամանորյա եղևենին և զարդարիր

։4.Տոնածառի ծագման մասին ի՞նչ այլ պատմություններ կարող ես պատմել։

  Տոնածառները սովորաբար լինում են սոճուց, եղևնիներից և փշատերև ծառերից: Փաստորեն, տանը տոնածառ զարդարելու ավանդույթի հայրենիքը Գերմանիան է: Դա եկել դեռ միջնադարյան ժամանակներից 15-16 դարերում: Նախկինում տոնածառները զարդարել են խնձորներով, քաղցրավենիքով: Սակայն 18-րդ դարում, երբ հայտնվեց էլեկտրականությունն, մարդիկ սկսեցին զարդարել այն լամպերով և մոմերով: Իսկ հիմա այն զարդարում են հատուկ ամանորյա խաղալիքներով և լամպերով: Շատերը տոնածառի գագաթին ամրեցնում են աստղ կամ հրեշտակ ՝ Գաբրիել հրեշտակապետի ու Բեթղեհեմյան աստղի պատվին:

5.Նախադասության ընդգծված բառը փոխարինիր տրվածներից մեկով։

Միտք,դեպք,մրցում,պետություն վիճակ։

Ձեր պետության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին։ Դեպքի մասին շատ ուշ իմացավ։ Վիճակն այնքան լարված էր ,որ վախենում էր ընկերներին կորցնելուց ։Այդպիսիսի միտք չեմ ունեցել։ Մրցում կազմակերպելիս ինձ տեղյակ պահիր։

 6.Բառաշարքում առանձնացրու այն հասարակ անունները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ: Շարունակիր շարքը:Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:

Կորյուն,Ռազմիկ, Ավետիս, Շանթ, Ծաղիկ, Նարգիզ, Գոհար, Բուրաստան, Վարդ, Գավառ, Նվեր, Արշալույս:

7. Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:Մուշ, Իտալիա, Հայաստան, Արցախ, Իսպանիա, Բելգիա, Նյու Յորք, Էջմիածին, Անի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք:

Մուշեցի, Իտալացի, Հայաստանցի, Արցախցի, Իսպանացի, Բելգիացի, Նյու Յորքցի, Էջմիածնացի, Անիացի, Մեղրիացի, Իրանցի, Բյուզանդիացի, Սյունիքցի, Նոր Նախիջևանցի, Տավուշցի,  Եգիպտացի, Գյումրեցի, Ջավախցի:

Оставьте комментарий