Զբոսանք Սարյանի նկարում..

Մայրիկս շատ է սիրում նկարել: Արձակուրդների ընթացքում մենք հիմնականում այցելում ենք տարբեր նկարիչների և արվեստագետների թանգարաններ: Բնականաբար այս ձմեռային արձակուրդներին չէինք կարող չայցելել մայրիկիս սիրելի հայ նկարչի թանգարան:

-Դե, այցելելու ենք չէ՞ Սարյանի թանգարան, — ասաց մայրիկս.

-Եթե ուզում ես, այո:

Ես ինքս սիրում եմ նկարել, սիրում եմ արվեստի այդ ճյուղը: Եթե դուք սիրում եք դա, և Ձեր մայրիկը նկարիչ է, ապա Ձեր կյանքում դուք կնկարեք շա՜տ նկարներ:

-Հրաշալի է, հավաքվիր գնում ենք:

Մենք դուրս եկանք և գնացինք թանգարան: Այդ տեղն իրոք շատ պատկերավոր էր, գեղեցիկ և գունավոր:

-Զգույշ, չդիպչես ոչ մի բանի:

-Լավ:

Մենք դեռ երկար քայլում էինք, քանի որ մայրիկն ուշադիր զննում էր բոլոր նկարները և հետաքրքրվում էր դրանցով: Նա միշտ գտնում էր իր սխալները նկարներում և ուղղում էր դրանք, երբ թանգարաններից տուն էինք գնում: Իսկ ես ուղղակի ման էի գալիս: Լինում են նկարներ, որոնք ինձ շատ են դուր են գալիս: Այդպես եղավ նաև այսօր, <Հայաստան> նկարի հետ:

Ես մոտեցա, ուսումնասիրեցի:

-Այս կանայք շա՜տ գեղեցիկ են: Եկեղեցին ու սարերն այնքան յուրահատուկ տեսք ունեն:

-Ճիշտ ես, այս նկարը շատ գեղեցիկ է,- ասաց մայրիկն ու թեքվեց այլ կողմ:

Ես շարունակեցի զննել նկարը և հանկարծ: Կանանց դեմքերը սկսեցին շարժվել: Ես սկզբում վախեցա, հետո զարմացա, սակայն մտածեցի, որ ինձ թվացել էր: Սակայն դա կրկնվեց: Կանայք սկսեցին պարել և երգել: Նրանք ինձ կանչեցին իրենց մոտ, բայց ես գիտեի, որ չեմ կարող մտնել նկարի մեջ: Նրանք ինձ անընդհատ կանչում էին: Ես որոշեցի մայրիկին ասել: Նա պատասխանեց, որ դա հիմարություն է,և այդպիսի բան չի կարող լինել: Ես վերադարձա նկարի մոտ: Այս անգամ կանայք ինձ ընտրության հնարավորություն չտվեցին, նրանք ինձ քաշեցին և ես ակամա մտա նկարի մեջ:

Ի՜նչ սիրուն էր: Գետակը հոսում էր, մաքուր օդ էր, եկեղեցու զանգերն էին հնչում: Իսկական Հայաստան: Անունն իրոք չէր խաբում: Մոտեցա կանանց և հարցրի:

-Ողջույն: Ես թանգարանում էի, երբ դուք ինձ ներս բերեցիք:

-Այո, գիտենք: Եկ մեզ հետ ուրախացիր, վայելիր այս օդն ու բնությունը, հետո կգնաս:

-Իմ մայրիկն ինձ է սպասում, ես մի քիչ կզբոսնեմ այստեղ, և կգնամ:

-Մենք քեզ կուղեկցենք, դու այստեղ նորեկ ես:

Ես քայլեցի, վայելեցի, մի փոքր հանգստացա առվակի մոտ, հետո հիշեցի մայրիկիս մասին: Ախր կանայք այնքան հաճելի էին, կենդանիներն այնքան բարի, որ ես ուզում էի ապրել այդ նկարում: Ես կարող էի աշխատել այդտեղի հասկերում և դաշտերում, խնամել ուղտերին, ջրել ծառերը.. բայց պետք է վերադառնալ:

-Շնորհակալություն այս անմոռանալի արկածի համար: Ես կարո՞ղ եմ վերադառնալ:

-Խնդրեմ, իհարկե, ե՞րբ կայցելես նորից, — ասաց կանանցից մեկը:

-Սա շատ գեղեցիկ վայր է, ես դեռ կվերադառնամ:

Այսպիսով ես դուրս եկա նկարից: Մայրիկս զայրացած էր, սակայն ես պատմեցի իմ արկածների մասին և նրան հետաքրքրեց դա: Միայն այս ճանապարհորդության համար, ես արձակուրդներին միշտ այցելում եմ Մարտիրոս Սարյանի թանգարան, իմանալով, թե ինչ է ինձ սպասվում:

Оставьте комментарий