Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշային զույգեր։
Ամանոր, նվեր, եղեգնուտ, ընծա, ավար, ապագա, կարծիք, օրրան, գալիք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, Նոր տարի:
Ամանոր — Նոր տարի, նվեր — ընծա, եղեգնուտ — օրրան, կարծիք — տեսակետ, ապագա — գալիք, թալան — ավար:
Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն ծովից(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր)՝ ալիքների(ալիք) կապտականաչավուն լուսարձակման(լուսարձակում) տեսքով(տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի(բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևային(արև) էներգիան լուսային էներգիան(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների(ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ(արտադրություն):
Վարդանը հպարտությամբ (հպարտություն) էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով (ոտք) ու կարճ շալվարով (շալվար) թռչկոտում էր պարտեզում(պարտեզ), իսկ այսօր, իր բարեկազմ հասակով(հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով (փունջ) և աչքերի(աչքեր) խելացի արտահայտությամբ (արտահայտություն) արդեն հասուն տղամարդու (տղամարդ) կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառի (անտառ) ձգվող նեղ արահետով(արահետ), արևի շողերը ճյուղերի (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգներով (երանգ) վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով (գլուխ) ցույց տվեց բարձունքի ճեղքերից (ճեղք) բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով (կարկաչ) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում (խոտ):
Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար փոքրիկ ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին:Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած սուր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել ծովային լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Մա բնակվում է գեղեցիկ ծովափնյա ամենատաք ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է մեծ տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, .3աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
Ջերմոց, արգելոց, ավազուտ, գերեզմանոց, ճահճուտ, կտակարան, դարբնոց, հյուրանոց, աղոթարան, արվեստանոց, լվանոց, բուրաստան, դպարան:
Փորձիր ձայնագրվել։
Համո Սահյան, Խոսք Նոր տարվա
Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական: