Բարև դեկտեմբեր։ Իմ խելացիներ, թող այս ձմեռը ձեզ համար լինի ամենաբարին ու ամենատաքուկը։
Ի՞նչ սովորեցրեց քեզ նոյեմբեր ամիսը դպրոցում, պատմիր մի քանի նախադասությամբ կարևոների մասին։
Ինձ այն սովորեցրեց լինել բարի և համբերատար: Ընկեր Արևիկի դասերի շնորհիվ, այս նոյեմբերը անցավ շատ գունեղ, գեղեցիկ և խելացի: Սովորեցինք նոր և բարդ թեմաներ տարբեր առարկաներից, սակայն նրանք հաղթահարելի դարձան մեր ուսուցիչների բացատրելուց հետո: Սովորեցինք հարգել և օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն: Ընկերներիս հետ շա՜տ լավ նոյեմբեր անցկացրեցինք: Սովորեցինք մեր հետևից հավաքել և մաքրել տարածքը, լինել կիրթ և զուսպ: Այս նոյեմբերն անցավ շա՜տ հետաքրքիր և արկածային: Ամբողջ նոյեմբերը մենք նշում էինք Սեբաստացու օրերը: Դա նույնպես շատ լավ անցավ: Նաև անցկացրեցինք Հարիսայի ծեսը: Այս նոյեմբերն անմոռանալի էր: