Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ..

Դե ես իհարկե գիտեմ, որ չեմ կարող սիրտս ուղիղ իմաստով նվիրել որևե մեկին, սակայն, եթե պատկերացնենք, որ կարող եմ, ապա դա կլիներ այսպես:

Ես կունենայի մեծ սիրտ: Այն կլիներ շատ բարի և սրտաբաց: Եվ մի օր ես կորոշեի, թե ու՞մ նվիրեմ այն և ո՞ւմ տեղավորեմ այնտեղ: Առաջին հերթին ես այն կնվիրեի ծնողներիս, քանի որ նրանք ինձ միշտ սիրում են և փոխադարձաբար տեղ են տալիս սրտերում: Կնվիրեի այն իմ տատիկներին ու պապիկներին, ովքեր իմ մասին հոգ են տանում:

Չեմ կարող անկյուն չպահել իմ հիասքանչ ընկերների համար, քանի որ նրանք միշտ իմ կողքին են և օգնում են ամեն հարցում: Իմ կյանքը լի է արվեստով ու երաժշտությամբ: Սրտիս մեծ մասը կնվիրեի երգարվեստին և երաժշտությանը:

Շա՜տ եմ սիրում իմ դպրոցը: Մի փոքրիկ հատված կառանձնացնեի նաև կրթահամալիրիս համար, և այն մարդկանց, ովքեր ինձ կրթել են և շարունակում են այդ գործը: Կնվիրեի այն զինվորներին, ովքեր պայքարում են թշնամու դեմ, որպեսզի ամենուրեք խաղաղություն տիրի:

Սրտումս դեռ տեղ կա: Դա ես պահել եմ կենդանիների և գրքերի համար: Կենդանիներն աշխարհի մի մասն են կազմում: Գրքերը մեր բառապաշարի ամենագլխավոր աղբյուրն են, առանց որի մենք չենք զարգանա: Սիրտս արդեն լցվել է, այլևս տեղ չկա: Սակայն, եթե ես հանդիպեմ մի նոր, հիանալի բանի, ապա այն անպայման իր տեղը կգտնի իմ սրտում: Մարդկանց սիրտը շատ փոքր է թվում, սակայն այն ավելի մեծ է, քան մենք ենք կարծում:

Оставьте комментарий