Տեքստից դուրս գրիր փոխաբերական մտքերը։
…Հիմա այլևս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ և դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլևս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչև մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց և վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն և ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…և շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
ՙՙԴարձյալ մի աշխարհի չափ տեղ ուներ՚՚, ՙՙսրտի մեջ փոքրիկ տնակ ունենալ՚՚: ՙՙսրտի մեջ փոքրիկ տեղ կմնա՚՚:
2,Կետերը փոխարինիր տրված բառերից մեկով։Համեմատիր բառի իմաստները տարբեր նախադասություններում։
Փափկել,սուր,ալիք,փչել։
Սուր դանակ է պետք, որ այդ բիծը քերեմ։
Շատ սուր (ծիծաղելի, հաճելի) մարդ է ընկերս,նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի։
Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց։
Կյանքի ալիքը (ճանապարհը, բախտը) նրան շպրտել էր ընտանիքից հեռու։
Քամին փչում էր ամբողջ ուժգնությամբ։
Ընկերները գիտեին , որ նա փչում (ստում, խաբում) էր , ոչ մի վագրի էլ չի հանդիպել։
Մոմն արևից փափկել, ծռմռվռլ էր։
Մի քանի քաղցր խոսքից փափկել (ներել, բարիացել) էր ,չորությունից ու խստությունից հետք չէր մնացել։
3. Լրացրու բաց թողած տառերը և անծանոթ բառերը բացատրիր։
Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով, և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերջին շունչը։
Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախ․․․իր։ Մատյան գունդը ըն․․․րկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփո․․․ված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ևեթ մխրճվեց աջ թևը՝ Ս․․․նյաց ու․․․տադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հուղկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ, բայց ո․․․ելից կռիվը։ Թվում էր՝ վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պոռթկում բռնակալների դեմ։
4.Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։
Նրա ստեղծած զարդանկար հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ,զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին մի նկարազարդ գիրք նվիրեցին։ (Նկարազարդ ,զարդանկար)
Հագին զարդանաշխ կտորից սովորական զգեստն էր , որ նրան շատ էր սազում։(Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի նախշազարդ պատերին արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ,նախշազարդ)
5. Տրված բառերից նոր բառեր կազմիր — ական կամ ային ածանցներով։
Օրինակ՝ մանուկ- մանկական։
Լեռն, քաղաք, անձրև ,բարեկամ, շուն, զինվոր,ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև, հրեշտակ,ստրուկ, պետ, տոհմ։
Լեռնային, քաղաքական-քաղաքային, անձրային, բարեկամական, շնային, զինվորական, ցամաքային, ծննդյան-ծնդդական, տնական-տնային, անապատային, դևական, հրեշտակային, ստրկական, պետական, տոհմական:
6. Աչք ու գլուխ բառերով կազմիր հնարավորին չափ շատ դարձվածքներ և հարադրություններ։
Աչքը դռանը մնալ — մեկի գալուն սպասել, աչքը կուշտ — հագեցած, աչք դնել — մի բան ուզել, աչքաթող անել — բաց թողնել, աչքդ լույս — շնորհավորել:
Գլխին սարքել — մեկին վատություն անել, գլուխ պահել — ալարել, գլուխ գովալ — մեծարել իրեն, գլուխ-գլխին տալ — միասին մի բան անել, գլուխ կոտրել — տանջվել, չարչարվել: