Ընթերցանություն.
Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․
Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Այդպիսի զգացուղություն է լինում, երբ փորձում եմ սիրել կամ կիսվել մարդու հետ: Զգում ես նրա կարիքը և փորձում օգնել: Հենց այսպիսի դեպքերում է, որ երբեմն մարդիկ չունեն մի այնպիսի էակ իրենց կյանքում, ում կարող են նվիրել այս բարիքը և ստանալ այն փոխադարձ:
Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…:
Նկարագրվում էր, որ նա շատ հարուստ էր: Եթե դուք փորձում եք այդպիսի մարդկանց տեղավորել Ձեր սրտում, ապա մի չարչարվեք: Նրանք կգերադասեն ունենալ շատ գումար, բայց սիրված չլիներ: Այդպիսիններին միանգամից կարելի է հանել սրտից: Սակայն, եթե նրա սիրտը բարի է, կարելի նրան շանս տալ:
Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց:
Այդ մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ այս փոքրիկ տղան իրենց համար տեղ է պահել, որպեսզի նրան ուղղվեն, բարի դառնան և գտնեն իրենց տնակը տղայի փոքրիկ սրտում:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Սիրտը այնքան փոքր չէ, որքան մենք ենք կարծում: Այո, միգուցե այն չափսերով փոքր է, բայց այն մարդկանց համար ում մենք սիրում ու փայփայում ենք, այնտեղ շատ տեղ կա, այնտեղ երբեք նեղվածք չի լինում, եթե այդ տարածքը լի է բարի, խելացի և արդար մարդկանցով:
Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…
Այդ մարդկանց պետք է նվիրել սրտի մեծ մասը, եթե ցանկանում եք, որ նրանք առողջանան և շարունակեն պաշտպանել երկիրը թշնամիներից:
բ) Ո՞ր մտքերն են արտահայտում ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ — համամիտ չեմ: Վատ մարդիկ, ինչպես օրինակ ստեղծագործության մեջ ՝ հարուստ հորեղբայրը, տեղ չունեն մարդկանց սրտերում:
Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց — այո, այն զգում է, ով է արժանի այդ սիրուն ու հարգանքին, իսկ ով չէ: Սա ստեղծագործության գլխավոր իմաստներից է:
Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն — դե.. նրանք կարող են հարուստ լինել, բայց օգտագործել իրենց հարստությունը կարիքավորներին օգնելով, սակայն, եթե նրանք ափսոսում են իրենց գանձերը, ապա իրոք տեղ չունեն արդար և մաքուր սրտում:
Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց — վատ մարդկա՞նց: Միգուցե: Բայց եթե նրանք շարունակեն իրենց ճանապարհը ճիշտ ուղղով: Հակառակ դեպքում, սիրտը առանց մեր ցանկության դուրս կվռնդի այդ մարդուն:
Սրտում կարող է իշխել միայն սերը — այո: Սրտի մեծ մասը իշխում է հենց այս երևույթը ՝ սերը: Սակայն կան նաև ուրիշ զգացմունքներ և ուրիշ սրտեր:
Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը: Այն իրական է իր իմաստով: Անիրական է այնպիսով, որ մենք չենք կարող վերցնել մարդկանց և տեղավորել մեր սրտում, կամ ընտրություն կատարել նրանց միջև: Սիրտն ինքն է դա անում: Այն իրական է իր նախադասություններով և խորիմաստ մտքերով:
2.Ավելորդ բառերը գտիր և նախադասություններից հանիր։
Էլի դարձյալ այդ մսսին ես խոսում — դարձյալ այդ մասին ես խոսում:
Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի — ամբողջ ճանապարհը քայլեցի:
Դու արդեն հե՞տ ես վերադարձել — դու արդեն վերադարձե՞լ ես:
Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք — կարմիր ծաղիկներ շատ հավաքեցինք:
Կրկին անգամ ասում եմ քեզ — կրկին ասում եմ քեզ:
Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի — առաջին հերթին այս գործը պիտի լինի:
Քեզ մի հատ մարդ էր հարցնում — քեզ մի մարդ էր հարցնում:
Կարելի է մի հատ զանգել — կարելի՞ զանգել:
Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային- այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:
Առածները լրացրու ընդգծված բառերի հականիշներով։
Չկա չարիք առանց բարիք։
Ջրի բերածը ջուրը կտանի։
Տերովին տերնա պահել, անտերին գայլն է կերել։
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս։
Ինչքան գետնի երեսն է ,յոթ էնքան գետնի տակն է:
- Գտիր տրված բառերի նույնարմատ հականիշները։
Օրինակ ՝ կարևոր -անկարևոր։
Գեղեցիկ,հաճելի, մարդկային,գիտուն,դուրեկան,ուշադիր արժանի,թևավոր ախորժելի,գունեղ,բնական ,խելոք,կարևոր,լուրջ,անամպ,տեղյակ:
Գեղեցիկ — տգեղ, հաճելի — տհաճ, մարդկային — անմարդկային, գիտուն — անգետ, դուրեկան — անդուրեկան, ուշադիր — անուշադիր, արժանի — անարժան, գունեղ — անգույն, բնական — անբնական, խելոք — անխելք, կարևոր — անկարևոր, լուրջ — անլուրջ, տեղյակ — անտեղյակ: