1.Թվիր և ներկայացրու, թե առակներն ինչ են սովորեցնում։ Առակները սովորեցնում են ճիշտ ապրել: Նրանք ուղեկցում են մարդուն մինչև իր կյանքի վերջ և խրատում նրան: Առակները սովորեցնում են հարգել և սիրել: Դա ներկայացվում է և կենդանիների տեսքով և մարդկանց: Կարծում եմ, որ շատ լավ է, որ մենք ուսումնասիրեցինք առակները և շատ բաներ սովորեցինք:
2.Մարդկային բնավորության որ գծերն են քննադատվում առակներում։ Բարությունը, ընկերասիրությունը, արդարությունը, ինչու չէ նաև սերն ու անկեղծությունը: Քաջությունն ու նվիրվածությունն:
3․Արդյո՞ք համամիտ ես առակներում ուսուցանվող մտքերի ու խրատների հետ։Հիմնավորիր կարծիքդ։ Այո, համամիտ եմ: Նրանք շատ խորիմաստ են: Ինչպես նշեցի խրատները պետք են թե մեծերին և թե փոքրերին, ուստի բոլոր մտքերի ու խրատների հետ համաձայն եմ:
4․ Փորձիր մտածել ու ներկայացնել ․ եթե առակագիրները ներկա ժամանակ ստեղծագործեին, մարդկային բնավորության ինչպիսի՞ արատներ կամ առավելություններ կներկայացնեին առակներում։ Ինձ թվում է նրանք կավելացնեին գեղեցկությունն ու առողջությունը: Նրանք կգրեին առակներ առողջության մասին, որպեսզի մարդիկ հետևեն դրան և մնան առողջ, իսկ առողջի հետ ՝ գեղեցիկ:
Տեղադրիր համապատսխան տառերը։
Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել, որ ստացվել է մի խառնաշփոթություն, որտեղ դժվար է տարբերել ճիշտը սխալից, պարծենկոտությունը միամտությունից, գիտականը անհեթեթությունից: Այս հոդվածի նպատակն է պարզել այդ վիճակը և տալ որոշակիություն:
Ինչպես հայտնի է, որևէ ազգային լեզու շատ սերտ կապված է տվյալ ազգի ծագման և զարգացման հետ: Լեզվի մեջ պահպանվում են ազգի ճշմարիտ պատմությունը և շատ այլ ճշմարտություններ։ Լեզուն անմիջապես կապված է ուղեղի (մտքի) հետ: Այն անմիջապես արտահայտում է մարդու միտքը բանավոր կամ գրավոր տեսքով:
Գրավոր արտահայտվելու համար անպայման պետք է ունենալ գրային համակարգ (այբուբեն կամ ուրիշ համակարգեր): Այժմ հայտնի է, որ հայերն ունեցել են լեզու շատ վաղուց։ Եվ բանավոր, և գրավոր (աշխարհաբար և գրաբար): Իսկ այբուբենը մեզ տվել է Մեծն ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ 405թ․Բայց որտեղից է վերցրել կամ գտել՝ առայժմ պարզ չէ:
Ժամանակակիցները պնդում են, որ Մաշտոցին Աստված է տվել: Կան պնդողներ, որ Մաշտոցը երկար տարիներ ճամփորդելով և ուսումնասիրելով շատ այբուբեններ, կարողացել է ստեղծել հայկական այբուբենը: Այս հարցը մինչ օրս պարզված չէ: Բայց անկախ նրանից, թե ինչպես է գտել կամ ստեղծել հայոց այբուբենը, Մեսրոպ Մաշտոցի արարքը (գյուտը) համարվում է շատ մեծ քայլ Հայոց պատմության մեջ: Հայկական այբուբենը շատ մեծ դեր ունեցավ հայ ազգի պահպանման և գոյատևման պարագայում. դա անժխտելի է:
Առակներից ո՞րը շատ սիրեցիր և ինչո՞ւ։ Իմ կողմից ամենաշատը սիրվեց ՙՙԳյուղացին և իր որդիները՚՚ առակը, քանի որ այնտեղ ապացուցվում է, որ կարևորը գումարը չէ, կարևորը այն է, որ քո արդար ձեռքերով դու կարողացար մի բան անել:
Փորձիր վերնագրել նկարը, նկարագրել տեսարանը։Գուցե հետաքրքիր փոքրիկ պատմություն ստացվի։

Ինչպես տեսնում ենք, սա մի կատու է, որը նայում է պատուհանից դուրս, նստած բույսերի մոտ: Եթե շարժվեմ իմ երևակայությամբ, ապա կստացվի այսպես:
Կատվի դեմքի արտահայտությունից երևում է, որ նա միայնակ է: Նայելով պառուհանից դուրս մենք տեսնում ենք բավականին մեծ կառույց, որը կարծում եմ ՝ հիվանդանոց է: Բույսերի մասին ասելու բան չկա, բայց դրանք նույնպես մեծ դեր են խաղալու իմ պատկերացման մեջ:
Ենթադրում եմ, որ սա մի միայնակ կատու է, ով անդադար նայում է հիվանդանոցին, քանի որ տերը այնտեղ ապաքինվում է: Նա սպասում է այն օրվան, երբ տերը այնտեղից դուրս կգա և կայցելի իրեն: Իսկ բույսերը տիրոջն են, նա դրանք խնամում է, որպեսզի տիրոջ վերադառնալու օրը նրանք գեղեցիկ ու խնամված տեսք ունենան:
Իսկ նկարը կվերնագրեմ ՙՙԺամանակավորապես լքվածը՚՚: