ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ
Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.
– Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։
Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.
– Այլևս մի հալածեք նրան։
Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։
Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։
Հարցեր ։
Բացատրիր առակի իմաստ։ Պետք չէ հավատալ, կամ ներել այն մարդուն, ով Ձեզ արհամառում է, միգուցե ցավ է պատճառում: Նախ պետք է երկար մտածել, ստուգել, հետո ներել նրան ՝ զգալով, որ ուղղվում է:
Ի՞նչ է նշանակում ապաշխարել։ Տանջել, չարչարել:
Բառարանից դուրս գրիր բառեր ան— նախածանցով և բացատրիր , օրինակ՝ անշուք, անշտապ,անհայտ։
Անտարբեր — մարդ, ով քեզ ուշադրություն չի դարձնում, անտուն — տուն չունեցող մարդ, անդաստիարակ — վատ դաստիարակություն ստացած, անշնորք, անորակ — վատ որակ ունեցող, վատ իր, անօգնական — խեղճ, օգնության կարիք ունեցող մարդ:
Արդյո՞ք սիրում ես , երբ քեզ համեմատում են որևէ մեկի հետ։ Ոչ, ես դա տանել չեմ կարողանում: Լինի մեծ թե փոքր, ես ատում եմ, երբ ինձ համեմատում են որևէ մեկի հետ: Օրինակ ես վատ գիտեմ մաթեմատիկա առարկան, և ինձ համեմատում են քրոջս հետ, քանի որ նա ավելի լավ գիտի: Սակայն դա պատճառ չէ, ես ինձ վատ եմ զգում և բոլորն են իրենց վատ զգում, երբ իրենց համեմատում են: Ամեն մեկն ունի իր թերությունը և առավելությունը, որը չունի մյուսը: Եվ համեմատել մարդկանց չի կարելի:
Հաճախ ես համեմատում իրար հետ շրջապատիդ մարդկանց: Ոչ: Ես կարծում եմ, որ դա անշնորքություն է: Ամեն մարդ տարբերվում է, և համեմատել մարդկանց անհնար է: Նրանք բոլորը յուրահատուկ և ամբողջովին տարբերվող էակներ են: Ուստի և ես երբեք չեմ համեմատում իմ շրջապատի մարդկանց իրար հետ:
Գրիր համեմատել բառի հոմանիշները։ Կշեռքի դնել, զուգաբանել, բաղդատել, սաօրինակել: