Մայրենի. Տնային առաջադրանք. 21.11.2022.

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Բանաստեղծության մեջ գտիր փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը։

Գիշերը սուզվում է միգում — գիշերը երևույթ է, որը սուզվել չի կարող:

Քնքշություն սրտում — սրտում քնքշություն լինել չի կարող, դա զգացմունք է:

Մեղմություն հոգում — հոգին կարող է զգալ, սակայն մեղմություն լինել այնտեղ չի կարող:

Ոսկի է — թափվում է գետնին — գետնին ոսկի թափվել չի կարող: Սա նկարագրվում է, որպես ուրախություն, բախտ, երջանկություն:

Գտիր հոմանիշները։ Երազ — հուշ, քնքշություն — մեղմություն:

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերը` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Անուշ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:
Երիտասարդ աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, հիմարի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը չփորձված մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Оставьте комментарий