Ինչպիսին լինել և ինչպիսին չլինել…

Մենք բոլորս մեր կյանքում սխալներ ենք գործում, մեծ թե փոքր: Շատ հաճախ մեծահասակները նախատում են փոքրերին վատ արարքների համար, և ասում, թե ինչպիսին է պետք լինել…

Ինչպիսին լինել. սա է ամբողջ խնդիրը: Լինել բարի, սակայն ոմանց հետ պետք չէ բարի լինել: Նրանք կարող են օգտագործել Ձեր ամբողջ բարությունը: Պետք է լինել լավատես, նաև հոգատար ու շնորհակալ: Հոգատար բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն քո կարիքը, և շնորհակալ՝ այդ հոգատարության համար: Դաստիարակված և զուսպ լինել: Փորձել հասկանալ մարդկանց և ճիշտ որոշումներ կայացնել, իհարկե լինելով զուսպ ու համբերատար: Ուշադրություն դարձնել առողջական խնդիրների և օրգանիզմի վրա: Դրանք շատ կարևոր են մեր կյանքի համար: Լեզու գտնել մարդկանց հետ և փորձել հաշտվել նրանց հետ, եթե կռված եք: Օգնել: Ահա սա է մարդկային հատկություններից կարևորը: Օգտակար լինել և օգնության ձեռք մեկնել մարդկանց:

Ինչպիսին չլինել. այս կանոններին ոչ ոք գրեթե չի հետևում: Չարհամարհել մարդկանց, չլցվել նրանց նկատմամբ չարությամբ: Դուք ոչ մի բանով ավելին չեք ոչ ոքից: Մի մոռացեք, որ այս աշխարհում դուք միակ լավ մարդը չեք, կան շատ մարդիկ, որոնք նույնպես արժանի են սիրո և հարգանքի: Բոլոր մարդիկ կարող են սխալներ գործել, բայց ազնիվ մարդը պետք է ընդունի իր սխալը, խոստովանի և նոերողություն խնդրի:

Оставьте комментарий