Իմ երգը..

Եթե ես լինեի երգահան, ապա անպայման կհորինեի մի գեղեցիկ ձմեռային երգ…

Փաթիլները կերգեին, թե որքան հաճելի է Ամանորի երեկոյին, թե ինչ մեծ հաճույքով են նրանք թափվում ցած և զարդարում քաղաքը: Նրանք կթափվեին կտուրներին, կնստեին և կհանգստանային:

Մարդիկ դուրս կգային պատշգամբ և կզմայլվեին տեսարանով, կհավաքեին փաթիլները և տուն կբերեին:

Երեխաների ձեռքում հայտնվելուց հետո, նրանք անմիջապես կհալչեին և Ամանորի գիշերվա կախարդանքով կվերածվեին ամանորյա նվերների:

Բոլորը կուրախանային, կգրկեին փաթիլները և բարության ու երջանկության մասին երգերով կողջունեին Նոր տարվան: Իմ երգը, անկախ նրանից, ձմեռ է թե ամառ, գրված է շատ սիրով, երջանկությամբ, ուրախության ու բարության նոտաներով, որոնք այնքան նման են հեքիաթային ձյան փաթիլներին: Ուզում եմ, որ իմ երգը մարդկանց ստիպի հավատալ հրաշքների:

Оставьте комментарий