Երկու ընկեր ավարտեցին դպրոցը: Մեկը խելացի էր, մյուսը անխելք էր, բայց հարուստ: Մի օր հարուստն ասաց խելացիին:
-Տե՛ս, ինչ թագ ունեմ: Իսկական ոսկուց է:
-Այո, գեղեցիկ է: Բայց ինչ օգուտ է այն տալիս:
-Ոչ մի, կարևորը սիրուն է:
-Իսկ ո՞րն է քո թագը:
-Իմ թագը իմ խելքն է: Դա է իմ ոսկին, այլ ոչ թե ինչ որ մետաղի մի կտոր:
Անցան տարիներ, հարուստը կորցրեց իր ամբողջ ունեցվածքը և ճարահատյալ գնաց խելացիի մոտ:
— Ընդունիր ինձ քո տուն, տուն չունեմ, փող չունեմ: Ունեմ չունեմ, մի հատ թագ ունեմ:
-Ահա, տեսնո՞ւմ ես: Խելք ունենայիր հարստությունդ մի գործի մեջ կներդնեիր, մի ապահով տեղ կպահեիր կամ գոնե կարիքավոր մարդկանց լավություն կանեիր: Տե՛ս, իմ թագը միգուցե չի երևում, ոսկուց չէ, բայց այն ավելի թանկ է ու ավելի պետքական: Նույն խելքովս կարողացել եմ վաստակել այնքան, որքան դու ունեիր:
Առակս ցույց է տալիս, որ միայն ոսկին ու գումարը կարևոր չեն, ամենաարժեքավորը խելքն ու ուղեղն է, որի շնորհիվ էլ մարդը հաջողակ է դառնում, և ինչու ոչ, նաև հարստանում: