Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը: Որ կարևորը ոչ թե գումարային շահումն կամ այլ շահն է, այլ արդար բերքն ու բարիքը ՝ մեր իսկ ձեռքերով կատարած:
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն: Սա կարելի է հասկանալ նաև ինչպես հետևյալ կերպ: Առանց իմանալու թե ով է մեղավորը, պետք չէ նրան մեղադրել: Նաև պետք է արարքներ գործելուց առաջ մտածել, արդյո՞ք ճիշտ բան ենք անում, և արդյո՞ք դա մեզ պետք է:
Ի՞նչ է առակը: Առակը ուսուցչի նման մի բան է, ով ոչ պակաս կարևոր բաներ է սովորեցնում: Առակներին պետք է հետևել ամբողջ կյանքի ընթացքում ՝ մեծ թե փոքր:
Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։
Եղջերուն ու խաղողը, գայլն ու ուլիկը, առյուծն ու մուկը:
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա Անդրեաս, Եղյազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հոյակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կայարան, խաբե.ություն, է.ի, գնայի, բու.եր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մրմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բառբառել, առհամարհել, բարձ, պառկել, :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն- հուր
առվակ- առու
կաղնուտ- կաղնի
կուտակել- կտակ
գծագիր- գիծ
փոշեկուլ- փոշի
բուրավետ- բույր
իջնել- ցած
մամռապատ- մամուռ
Տրված բառերից նոր բառեր կազմիր- ական կամ ային ածանցներով։
Օրինակ՝
մանուկ-մանկական
Լեռն,քաղաք,անձրև,բարեկամ,շուն,անձ,զինվոր,ցամաք,ծնունդ,տուն,անապատ,դև,դյուցազն,ստրուկ,պետ,տոհմ,խորհուրդ։
Լեռն — լեռնային, քաղաք — քաղաքական, քաղաքային, անձրև — անձրևային, բարեկամ — բարեկամական, շուն — շնային, անձ — անձնական, անձնային, զինվոր — զինվորական, ցամաք — ցամաքային, ծնունդ — ծննդական, տուն — տնական, տնային, անապատ — անապատային, դև — դևական, դյուցազն — դյուցազնական, ստրուկ — ստրկություն, պետ — պետական, տոհմ — տոհմական, խորհուրդ — խորհրդային, խորհրդական: