Մայրենի. Տնային առաջադրանք. 17.11.2022.

Ընթերցանություն.

ՙՙՀարգիր ուսուցչիդ՚՚.

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը: Իհարկե համոզիչ էր, նաև հուզիչ էր: Այս նամակը միգուցե կարճ է, սակայն ունի շատ երկար և մեծ իմաստ, որը հասկանալու համար, ոմանց պետք է շատ քիչ ժամանակ, ոմանց ՝ տարիներ: Հարգիր քո ուսուցչին, և մի թող, որ նա զայրանա: Ու՞մ է դա պետք: Ոչ քեզ, ոչ նրան:
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Ուսուցիչը այն մարդն է, ով կուղեկցի և կօգնի ինձ դպրոցական տարիների ընթացքում: Նա ինձ ուսում կտա, որով ես կկարողանամ ապրել, աշխատել և այլն: Շատ հաճախ մենք թերագնահատում ենք նրանց աշխատանքը կամ փնտրում նրա մեջ վատ կողմեր, սակայն չենք հասկանում, որ միգուցե մեղավորը մե՞նք ենք: Ուսուցիչը թանկ մարդ է, ում պետք է սիրել, հարգել միշտ:
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը: Հասկացրեց, որ թերագնահատելը ուսուցչին վատ բան է: Եվ նրանք նույնպես մարդիկ են, ովքեր դպրոցից դուրս վարում են սովորական կյանք, և ունեն տարբեր խնդիրներ, որոնց մասին բնականաբար չեն պատմում: Պետք է հասկանալ դա, ու պահել մեզ լավ, որպեսզի չդժվարացնենք ուսուցչի աշխատանքը: Երբ մենք ինչ որ թեմա չենք հասկանում, միանգամից մեղավորությունը գցում ենք ուսուցչի վրա: Սակայն միգուցե մե՞նք ենք մեղավոր, և մեր անուշադրությու՞նն է մեղավոր: Ահա սա ինձ հասկացրեց այս պատմություն-նամակը:

Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Հասկանում եմ, թե ինչքան խորիմաստ է այն: Զգում եմ, թե հայրն ինչպես է դրդում հարգել ուսուցչին: Ըստ իմ պատկերացման, երևի տղան նույնպես անհարգալից է վարվել ուսուցչի նկատմամբ, սակայն չի պատժվել այլ ստացել է այսպիսի խորիմաստ խորհուրդ, որը կարծում եմ թանկագին նվեր է ամբողջ կյանքի համար: Զգում եմ հոր սերն ու հարգանքը ուսուցչի հանդեպ:

Ինչպես կշարունակես միտքը։

Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ․․․ ։

Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ, քանի որ դա կյանքի մեծ նվերն է, և դու պետք է հպարտանաս ոչ թե քո նոր թանկարժեք հեռախոսով և այլ իրերով, այլ այն մարդկանցով ովքեր քեզ հարգում են և բարի են վերաբերվում: Եթե նրանք բարի են քո նկատմամբ, ապա նրանք զգում են ՔՈ բարության կարիքը, քանի որ բարի արարքը իրեն մոռանալ չի թողնում և վաղ թե ուշ այն վերադառնում է: Եթե նրանք բարի են, ուրեմն նրանք սիրում են քեզ, հարգում ու պատրաստ են օգնել քեզ ամեն մի պահ, լինել քեզ հետ արևածագից մինչև մայրամուտ:

ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում:

Կարծում եմ, որ արտահայտել սերն ու հարգանքը կարելի է արտահայտել բառերով, սակայն պետք է արդարացնել զգացմունքները: Ում են պետք խոսքերը, որոնք մոռացվելու են րոպեներ անց: Պետք է այնպես անես, որ մարդիկ հավերժ զգան քո սերն ու հարգանքը: Ահա այսպես եմ ես սիրում ու հարգում:

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 

 Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: 

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով

17.11.22

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ: Շատ է լինում, երբ ես փորձում եմ ընկերներիս և անգամ ուսուցիչներին հակաճառել, դրդել իմ ասածը ՝ կարծելով, որ այն միշտ ճիշտ է: Բնավ, սխալվում եմ, քանի որ դա անհնարին է, և ուսուցիչն ինձնից ավել գիտի: Ահա սա ես կփոխեմ իմ բնավորության մեջ:

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։

Թող քո ընկերը քեզ գովի, այլ ոչ թե օտարը ՝ շրթունքդ և բերանդ:

Տեղադրիր բաց թողնված տառեր։

Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ:

 Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով բառեր։

Արև— արևածագ, արևային, արևշատ, արևկող:

Լույս— լուսավոր, լուսային, արշալույս, լուսատու:

Հող– հողային, հողակտոր, հողամերձ, հողամաս:

Ջուր– ջրային, քաղցրաջուր, ջրամերձ, ջրապաշտպանիչ:

Նկար — նկարիչ, նկարներ, պատկերանկար, նկարվել:

Оставьте комментарий