Պատմություն. Տնային առաջադրանք. 16.11.2022

 Գրե՛ք փոքրիկ պատում Խեթական պետության մասին` ներկայացնելով կարևոր փաստերը։
Խեթերը ապրում էին փոքր ասիա թերակղզում։ Ք․ա․17-րդ դարում խեթերը ապրում էին փոքր պետություններով, բայց Լաբարնա արքան հաղթանակ տարավ և մայրաքաղաք հըռչակեց Խաթուսասը։ Շուտով խեթերը նվաճեցին Միտանի պետությունը և հասան մինչև Եգիպտոս։ Սակայն Ք․ա․ 12-րդ դարում աղեղ պատերազմների պատճառով անկում ապրեց։
• Ե՞րբ և որտե՞ղ է կազմավորվել Միտաննի պետությունը։

Ք․ա․ 16-րդ դարում Ասորիքի ու Միջագետքի հյուսիսում Խուռիները հիմնեցին «Միտաննի» պետությունը։ Միտաննի պետությունը իրեն ենթարկեցրեց Ասորիքը և դարձրեց այն հարկատու։
• Պատմե՛ք Փյունիկյան քաղաքների մասին։
Փյունիքյան քաղաքները շատ գեղեցիկ են և հզոր էին։ Նրանցից ամենահայտնիներն էին Բիբլոսը, Սիդոնը և Տյուրոսը։ Տյուրոսը գտնվում էր ծովափից ոչ հեռու անառիկ վայրում։

Оставьте комментарий