Մայրենի. 14.11.2022. Տնային առաջադրանք.

Ընթերցանություն.

ՙՙՍիրտը՚՚

  1. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Ուսուցիչն ինձ համար մի մեծ նվեր է, մի խելացի նվեր, ով ինձ կուղեկցի ամբողջ դպրոցական տարիների ընթացքում, ով ինձ շաբաթներ և ամիսներ շարունակ նոր և հետաքրքիր բաներ կբացատրի և կշփվի ինձ հետ, լավ տրամադրություն և համբերություն ունենալով:
  2. Ինչպիսի՞ ուսուցիչ դու կլինեիր: Ես ունեմ իմ մշակած մեթոդը: Նախքան դասը բացատրելը, ես կտեղադրեի այն, որպեսզի երեխաները ինքնուրույն սովորեին պատմել կամ կատարել առաջադրանքները թեմայի վերաբերյալ: Դա ես կանեի հասկանալու համար, թե որ երեխային է պետք ևս մի քանի անգամ բացատրել, և կառանձնացնեի երեխաներին, ովքեր ընթերցելուց հետո յուրացրել են թեման: Այդպես հեշտ կլիներ և ինձ, և նրանց:
  3. Մեկնաբանիր այս հատվածը.

Լսե՛ք, մի ամբողջ տարի պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՛ք և կարգապահ եղե՛ք: Ես միայնակ եմ: Եղե՛ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՛ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՛ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՛ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք ՝ իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք ՙՙայո՚՚: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այս հատվածը շատ հավանեցի: Այն շատ հուզիչ էր: Եվ իրոք, սովորաբար ուսուցիչները չեն կիսվում իրենց վշտերով, կորուստներով և խնդիրներով, ու շփվում են երեխաների հետ վատ կերպով՝ իրենց տառապանքները երեխաների վրա գցելով: Սակայն պարոն Պեյբորին ճիշտ որոշում կայացրեց: Նա կիսվեց իր մեծ ցավով, որպեսզի նրան հասկանան և իրենց լավ պահեն: Բոլորը պետք է դառնան իրենց ուսուցչի ընկերը, ուսուցիչն էլ երեխայի ընկերն ու ճիշտ ճանապարհը: Պետք չէ պատժել երեխաներին, պետք է զրուցել նրանց հետ, և դառնալ համերաշխ ընտանիք և ոչ մի խնդրանք ու խոստում չպահանջել, քանի որ երեխաները տարբեր են:

  • Բառախաղ, բառերի վերադասավորումով կազմիր նոր բառեր:

Սրահ – հարս

Սնար – սանր

Դրամ – մարդ

Ագռավ – ավագ, գավառ

Վտակ – կտավ

Ծառա – առած, ծառ

Շուն – նուշ

Հետևյալ բառից կազմիր նոր բառեր.

Ատամնաբուժական – բաժակ, ատամ, բու, ակ, ժամ, մնա:

Կազմիր հինգ նախադասություն՝ օգտագործելով դարձվածքներ.

  1. Ականջիդ օղ արա, պետք է կարդաս այս գիրքը մինչև վերջ:
  2. Շուտով ես կհանեմ նրա սուտը ջրի երես:
  3. Այս ինչքան մարդ կա, շունը տիրոջը չի ճանաչում:
  4. Այս տղան իրոք ոսկի ձեռքեր ունի:
  5. ՙՙՋրի բերածը, ջուրն էլ տանում է՚՚. Այս դարձվածքը առաջին անգամ էի լսում:

Оставьте комментарий