Մայրենի. Տնային առաջադրանք. 10.11.2022.

Պառավ ձին. Լև Տոլստոյ

Առաջադրանք:

ա)  Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։ Պիմեն ծերունին մի կնճռոտ, անատամ ծերունի էր, որ հազիվ էր կարողանում տեղից շարժվել: Ման էր գալիս, մի կերպ փորձում հասկացնել ինչ որ մեկին, թե ինչ է ուզում, սակայն դողացով շրթունքների պատճառով անհնար էր հասկանալը: Իննսուն տարեկան էր, շա՜տ ծեր էր: Նույնն էլ Սևուկի հետ: Գլխավոր հերոսը ՝ տղան անխղճաբար տանջում էր ծերացած ձիուն, ով նույնպես հազիվ էր շնչում: Երկար մտածելուց հետո նա կապում է ձիուն և ծերունուն ու իրենց խնամում առանց տանջանքների:

բ)  Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս  մտքերը։

  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում. — սա ուղղակի անհեթեթություն է: Ինչպես կարելի է չխղճալ ձիուն, և տեսնելով, որ նա տանջվում է ՄԵՐ հաճույքի համար ավելի հոգնեցնել նրան: Դե բայց մի կողմից էլ ճիշտ է, ձիերին դա անհրաժեշտ է:
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել. — այո, կենդանին ու մարդը տարբերվում են, առանձին խնամք են պահանջում, սակայն ինչպես տեսնում ենք պատմվածքում, մեկ — մեկ պետք է կապել նրանց միասին, որպեսզի հասկանալ ընդանուր խնդիրն ու սխալը:
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց. — ճիշտ է: Ծերանում են և մարդիկ և կենդանիները: Կենդանիները նույնպես շնչում են, և իրավունք ունեն ծերանալու, ինչպես մարդիկ: Վաղ թե ուշ և՛ մարդիկ և՛ կենդանիները ծերանում են:
  • Միշտ պետք է խղճով գործել. — որոշ դեպքերում այո, որոշ դեպքերում ոչ: Եթե Ձեր առջև ընտրություն է մի մարդու և այլ մարդու մեջ, դուք չեք ցանկանում նեղացնել ոչ մեկին… դուք խղճում եք նրանց: Որոշ դեպքերում էլ, ինչպես օրինակ գողերը և այլ վատ մարդիկ, իրենց արարքների համար պետք չէ խղճալ նրանց, քանի որ նրանք պետք է ստանան իրենց պատասխանը, սխալներ գործելու համար:
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր. — դե … այո, եթե իհարկե ձին ի վիճակի է: Իրոք, ձիերի համար մեծ վարժանք և հաճույք է վարգը, սակայն լինում են դեպքեր ՝ ինչպես պատմվածքում, որ ձիերին դա պատճառում է միայն վնաս:
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն. — պատկերացնենք. ինչպե՞ս եք խնամում Ձեր ծեր տատիկներին և պապիկներին. այդպես էլ կենդանիները: Նրանք էլ խնամքի և հոգատարության կարիք ունեն ՝ երջանիկ, առողջ և ամրակազմ լինելու համար:

Оставьте комментарий