- Ողջույն սիրելի սեբաստացի։ Պատմիր կրթահամալիրում քո սովորած երգերի ու պարերի մասին։ Ներկայացրու դրանց պատմությունը։
Միշտ սիրել եմ մեր պարերն ու երգերը: Նրանք շատ ուրախ են: Բոլոր երգերի և պարերի պատմությանը առանձնապես ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ բոլորը գովերգում են հայրենիքը, ներկայացնում պատմությունը և կենցաղը: Առանց մեր ավանդական երգ ու պարերի մեդիաուրբաթներն ու ծեսերը կանցնեին ուղղակի ձանձրալի: Սեբաստացիները ամեն ինչ փորձում են կատարել այնպես, որ պարերգերը միշտ ներկա լինեն ամեն մի քայլափոխի: Եվ իզուր չէ, որ մեր դպրոցը համարվում է ազգային երգ ու պարի, ծիսական արարողությունների կրողն ու պահպանողը: Նրանք շատ գեղեցիկ, համով-հոտով են, սակայն երկարատև աշխատանք են պահանջում:
Հայերենում տողադարձն ավելի հաճախ կատարվում է վանկատման սկզբունքով, այսինքն՝
- Երկու ձայնավորների միջև գտնվող մեկ բաղաձայնն անցնում է հաջորդ տող, օրինակ՝ ա-շակերտ, նկա-րել, հա-սարակ և այլն։
- Երկու ձայնավորների միջև գտնվող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն մեկը՝ վերջինը, օրինակ՝ կար-դալ, հաղ-թել կանգ-նել, հարց-նել և այլն։
- Երկու և ավելի բաղաձայնների միջև եղած գաղտնավանկը, այսինքն՝ լսվող, բայց չգրվող ը հնչյունը գրվում է միայն տողավերջի ու հաջորդ տողի սկզբի վանկերում, օրինակ՝ հետաքըր-քըրվել, կըն-քահայր, բայց հե-տաքրքրվել, կնքա-հայր։
երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ։Բայց եթե երկորդ բաղաձայնը յ— ն է, նրան նախորդողը կարող է յ- ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ ՝ ար-յուն, բայց՝ ա- րյուն)։
Վանկատման ժամանակ և -ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները ՝ ե -ն և վ-ն , տարբեր վանկերի կազմում են լինում։ Եթե դրանք նույն վանկի կազմում են , և տառով են արտահայտվում։
Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձիր։
Բարեկամաբար,կառավարել,արդուկ,հարավային,հեռախոս, բարձրացնել,անկացնել,հարթեցնել։
Բարեկա-մաբար, բարե-կամաբար, բա-րեկամաբար, բարեկամա-բար
Կառա-վարել, կա-ռավարել, կառավա-րել
Արդ-ուկ:
Հարա-վային, հա-րավային, հարավա-յին:
Հեռա-խոս, հե-ռախոս:
Բարձրաց-նել, բար-ձըրացնել
Թան-կացնել, թանկաց-նել:
Հար-թեցնել, հարթեց-նել:
Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում, օրինակ՝ ԽՍՀՄ, ԱՊՀ:
Տրված բառերը վանկատիր երկու ձևով։
Անկյուն, մատյան, գոչյուն, գիտություն, սենյակ, Հակոբյան, առյուծ, բարդություն։
Ան-կյուն, անկ-յուն, մա-տյան, մատ-յան, գո-չյուն, գոչ-յուն, գիտութ-յուն, գիտու-թյուն, սեն-յակ, սե-նյակ, Հակոբ-յան, Հա-կոբյան, առ-յուծ, ա-ռյուծ, բարդու-թյուն, բարդութ-յուն: