<<Հրաշք լիներ >> վերնագրով փորձիր ինքնդ երևակայել ․․․
Ա՜խ, երանի պատերազմ չլիներ
Ու խաղաղություն տիրեր,
Խաղաղ ապրեր ողջ աշխարհը
Ուրախ ապրեին երեխաները:
Ա՜խ, երանի աղետ չլիներ
Երկրաշարժ, ջրհեղեղ չլիներ,
Բոլորն ապրեին հանգիստ, երջանիկ
Ամեն երեխա ունենար խաղալիք:
Ծեր մարդիկ լավ կյանքով ապրեին
Ոչնչում չսահմանափակվեին,
Առողջական խնդիր չլիներ
Տուն ու տանիք լիներ:
Թթվածնի պակաս չլիներ
Ու հազար ու մի բույս լիներ,
Գյուղերը մաքուր լինեին
Անվնաս պահպանվեին:
Այն ինչ ուզում էի ասել
Միայն այն է, որ եկեք
Սիրել, պահել հայրենիքը
Բնությունն ու մարդկությունը: