
Ողջույն: Այսօր մի փոքր կխոսենք Հարիսայի ծեսի և հարիսա ուտեստի մասին: Մեր դպրոցում այդ ծեսը նշվում է մեծ շուքով: Գրեթե ամեն տարի նշում ենք Հարիսայի ծեսը, որը հիմնականում կայանում է շաբաթ օրը:
Հարիսայի ծեսին մոտ մենք կատարում ենք թթուդրիկ,կամ չենք մասնակցում թթվի պատրաստմանը, բայց գնում ենք անհրաժեշտ պարագաները: Մեր դպրոցում սիրում ենք ուտել հարիսան մեր ձեռքերով պատրաստված թթվով: Մենք քայլքով գնում ենք եկեղեցի, պարում-երգում ենք և վերադառնում ենք կրթահամալիր, որտեղ արդեն իսկ տաք-տաք մեզ է սպասում ախորժալի հարիսան: Ճաշկերույթից հետո կրկնվում են երգերը, պարերը: Հարիսայի ծեսը միշտ ապահովում է բոլորիս դրական տրամադրությունը: Մեր կրթահամալիրը միշտ համարվել է Հարիսայի և այլ ծիսական արարողությունների կրողն ու պահպանողը:
Վաղ առավոտվանից բոլորս գնում ենք դպրոց և առաջինը, ինչ զգում ենք, դա անուշ հարիսայի բույրն է, որը արդեն հասցրել է տարածվել ամբողջ դպրոցով մեկ:
Եկեք խոսենք նաև Հարիսայի ավանդույթներից և պատմությունից.
Ըստ ավանդույթի, Գրիգոր Լուսավորիչը ազատվելով Խոր Վիրապից, գալիս է Վաղարշապատ և վաթսուն օր անդադար քարոզ է կարդում համայնքի հեթանոս հայերին, որոնք իրենց հերթին բուռն հետաքրքրությամբ լսում են նրան: Աղքատներին ճաշ հյուրասիրելու նպատակով Լուսավորիչը հրամայում է գյուղացիներին առատ յուղ և շատ ոչխար բերել: Երբ ոչխարներին բերում են, Լուսավորիչը մորթել է տալիս նրանց: Մարդիկ հսկայական կաթսաներ են դնում կրակի վրա, ոչխարի միսն ու ձավարն էլ լցնում են մեջը:Այնուհետև նա հրամայում է կաթսայում եղած միսը խառնել, ասելով ՝ հարեք զսա: Եվ այդ ժամանակներից էլ անուշաբույր ուտեստի անունը մնացել է հարիսա:
Հարիսան,՝ ինչպես խաշը, եփում են ամբողջ գիշեր: Հարիսան բարձր է պահում Հայաստանի պատիվը, և համարվում է ազգային հայկական ճաշատեսակ:
Եվս մեկ հետաքրքիր պատնություն պատմեմ.
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական խորհուրդ ունի: Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում կոտորված մուսալեռցիները ունեցել են միայն ցորեն ու այծի միս, և որոշել են ապուր պատրաստել, մտածելով, որ մի բան դուրս կգա: Շուտով համտեսել են, և այն իրենց շատ է դուր եկել: Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը և մեծ նշանակություն ու փառք է ունեցել նրանց գոյատևման համար:
Ահա այսպիսի հետաքրքիր պատմություն ունի բոլորի կողմից սիրված ՙՙՀարեք զսան՚՚: Կհանդիպենք: