Մայրենի. Արձակուրդային առաջադրանք.

  1. Ընթերցանություն, Հովհ․Թումանյան , Ոսկի քաղաքը

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչպիսի՞ն էր Դիվանան,պատմիր նրա մասին։ Դիվանան շատ էր սիրում խնջույքներ: Նա բոլորին ստում էր: Եվ երբ իմացավ, որ թագավորը փեսացու է փնտրում իր դստեր համար, որոշեց խաբել և հասնել աղջկան, սակայն չստացվեց:                                                             

2.Ինչպե՞ս փոխվեց Դիվանան և ի՞նչը նրան օգնեց փոխվելու։ Գտիր այն հատվածը , որտեղ ասվում է դրա մասին: Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։

3.Պատմիր Ոսկի քաղաքի մասին։ Քաղաքը լի էր բնությամբ և թարմությամբ: Ամենուրեք ծաղիկներ էին և անուշ բույրեր: Առվակները կարկաչում էին, իսկ թռչունները ծլվլում:

4.Պատմիր Ոսկի քաղաքում հնչող երգի մասին։ Այնտեղ ասվում էր, որ կյանքը շատ լավն է Ոսկե քաղաքում: Առանց պատիժների և խաղաղ: Բոլորն իրար հավասար էին և ամեն մեկն աշխատում էր իր համար, ապրում առողջ ու երջանիկ:

5.Նշիր, թե որ հատվածներում է երևում, որ Գոհար թագուհին կախարդ է: Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

6. Ո՞րն է երջանկությունը ՝ ըստ Գոհար թագուհու և ըստ քեզ։ Ըստ ինձ ՝ երջանկությունը դա գումարը կամ այլ վայելքները չեն: Այո, որոշ մարդկանց դեպքում գումարը իրոք մեծ երջանկություն է, բայց ես կարծում եմ, որ իսկական երջանկությունը դա խաղաղությունն է և առողջությունը: Իմ կարծիքով, մարդիկ երջանիկ են, երբ առողջ ու խաղաղ ապրում են իրենց ընտանիքի հետ: Երջանկությունը այն ժամանակն է, որը մենք անցկացնում ենք մեր սիրելիների և ընկերների հետ:

Ըստ Գոհար թագուհու՝ երջանկությունը ոսկին չէ: Այսինքն իր քաղաքի անունը ՙՙոսկե քաղաք՚՚ է, քանի որ ոսկին ներկայանում է որպես բերք ու բարիք, պտղատու ծառեր, խաղաղություն անկրնկնելի բնություն և այլն:

Փորձիր բացատրել այս միտքը․ Միշտ լավ է ,երբ մարդիկ,թողնում են իրենց վատ սովորություններն ու լցվում են բարձր կարոտով ու ձգտում են , գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն լավ, թե չեն հասնի՝ դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է , եթե ոչ ձգտում ու ճանապարհ։

Այսինքն, շատ խրախուսելի արարք է, երբ մարդիկ լցվում են եռանդով, մոռանում վատ և տհաճ սովորությունները և ձգտում են դեպի լավը: Շատ լավ է, երբ նրանք արդարացնում են իրենց, և հասնում գագաթնակետին, սակայն թե չհասնեն, էլի լավ է, քանի որ ամբողջ կյանքն ու աշխարհը հենց անվերջ ճանապարհն է ուղղվելու համար և դա տարիք չի հարցնում:

2. Գրիր բառեր, որոնց մեջ

Ր- ից հետո գրվում է գ.

Կարգ

Ր- ից հետո գրվում է ք

Արարք

Ր -ի ց հետո գրվում է բ.              

Որբ

Ր- ից հետո փ.

Արփի

Ր- ից հետո գրվում է ձ.

Փորձ

Ր -ից հետո գրվում է ց.

Հարց

Ր- ից հետո գրվում է ջ.

Վերջ

Ր- ից հետո չ։

Վարչություն

3.Լրացնել բաց թողնված տառերը: (ջ կամ չ)

Վերջակետ, նկարչական, արջ, թրջել, փախչել, առաջարկ, առջև,մեջք, ոչխար, առաջին, միջատ, գրիչ, իջեցում, վերջացնել, չարչարվել, թրջոց, աչքաբաց, աջակողմ, հաղարջ, թռչել, ամբողջ, աղջիկ, իջնել, աչք, մինչև, գրչաման:

Լրացնել բաց թողնված տառերը ե կամ է:

Լայնէկրան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե  , էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

Լրացնել բաց թողնված տառերը գ կամ ք:

Զորք, կարագ, կարգադրել, վերք, պարգևատրել, նորոգել, երգել, տիեզերք, հոգնել, արևածագ, թագավոր, ձգել, սգավոր, միրգ, մուգ, հագցնել, վագր, Գրիգոր, Սարգիս, օգտակար, Սուքիաս, գիրք, գորգ, մարգագետին, կառք, բերք:

Լրացնել բաց թողնված տառերը դ կամ թ:

Ընդհանուր, ընթացք, ժողովուրդ,  որդի, օթևան, բերդաքաղաք, գաղթական, , շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել,  արթնանալ, խաղաթուղթ, խենթանալ, ծաղկազարդ, հարթավայր:

Լրացնել բաց թողնված տառերը: (է կամ ե)

երգ, էակ, ամենաէական, բարեկամ, էներգիա, վրաերթ, երես, էիր, էջահամար, որևէ, մանրէ, էինք, վերելք, գետեզր, կիսաեփ, լայնէկրան, վայրէջք, երանգ, եզր:

Լրացնել բաց թողնված տառերը: (օ կամ ո)

Բոլոր,որոշակի, ողկույզ, ամենօրյա, երրորդ, ողջ, հանրօգուտ, ոսկեզօծ, վեհորեն, օրեցօր,մեղմորեն, օգտակար, օրինակելի, նրբաոճ, բարձրորակ, մեղմօրոր, անօդ, կեսօր, ոսկեօղ, վատորակ,ոսկի, օդաչու, որակ, արագորեն, օրացույց, օդապարիկ, անօրեն, ամանոր, որոշում:

Լրացնել բաց թողնված տառերը😦 բ կամ փ)

Երփներանգ, դարբնոց, փափկանալ, ամփոփել, սրբիչ, համբերել, դափնեվարդ, որբանոց, նրբերանգ, հարբած, շաբաթօրյակ, խաբել, համբերել, նրբորեն, արփի, երբեմն, դարբին, Հակոբ, աղբանոց, ճամփորդ:

Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)

Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել, թագավոր,ճգնել,օգնական,նորոգել,արքա,զորք, մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել:

4. Աշնանանային հեքիաթ

Աշունը մի կերպ որոշեց ապացուցել բոլորին, որ ինքն է ամենանորաձևն ու գեղեցիկը։ Ես գնացի հայտնի դերձակի մոտ և պատվիրեցի նրան երեք հանդերձանք։ Սեպտեմբերին,  որպեսզի ցույց տա, որ ինքն այնքան գեղեցիկ է, որքան ամառը, Աշունը հագավ ծաղիկներից, խոտաբույսերից և մրգերից կազմված հանդերձանք: Շատ գեղեցիկ ու համեղ ստացվեց։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրին ցրված էին քրիզանթեմներ։ Այն անմիջապես դարձավ ամառային զվարճանք: Կիսաշրջազգեստի մեջտեղը զարդարված էր խաղողի ողկույզներով՝ որթի ճյուղով։ Եվ բոլորը տեսան, թե որքան հարուստ և առատաձեռն է աշունը: Խնձորից, տանձից ու մանդարինից վարպետը պատրաստեց նրա համար սիրուն գլխարկ։ Աշունը շալի փոխարեն իր ուսերին նետեց սարդոստայնի միահյուսված արծաթյա թելեր, որոնք այդ ժամանակահատվածում թռչում են օդով Հնդկական ամառ ․․․

Խնդրում եմ կարդա և գտիր ներգոյական և բացառական հոլովներով դրված գոյականները։

Ներգոյական – ժամանակահատվածում

Բացառական – ծաղիկներից, խոտաբույսերից, մրգերից, տանձից, խնձորից, մանդարինից:

5. <<Աշնան արևը>> վերնագրով գրիր պատմություն

Մի պայծառ աշնանային օր արևը շողում էր շա՜տ վառ: Աշնանային արձակուրդներ էին, տաք եղանակ էր և բոլոր երեխաները դրսում խաղում էին: Կարծես ամառ լիներ: Իսկ Արևը երջանիկ էր, որ կարողացել էր ուրախացնել երեխաներին: Նա սավառնում էր երկնքում և իր դեղին շողերով կարծես գրկել էր ամբողջ երկրագունդը: Այսպես տևեց դեռ մի քանի ժամ: Շուտով նրան մոտեցան ամպերը և շատ կարևոր լուր հայտնեցին:

-Արև, այսօր աշնանային հատուկ արևային խավարում է լինելու, փախչիր:

-Ին՞չ..

-Այո, այն դեպքից հետո, երբ դու փորձում էիր գրավել լուսնի տեղը, նա շատ է զայրացել և ուզում է փակել քեզ:

-Այ քեզ հիմա՜ր: Լավ, ապրե՛ք:

Արևը պատրաստվում էր հեռանալ, երբ հեռվից նկատեց մեծ կլոր երևույթ: Դա շարժվում էր ուղիղ արևի կողմը: Արևը միանգամից հասկացավ, որ դա լուսինն է: Փախչելու տարբերակները զուր էին:

Ահա լուսինը եկավ և փակեց արևին: Մթացավ, քամի սկսվեց: Աշնանային վառ տերևները բարձրացան օդ, և կարծես հօգուտ լուսնին, օգնում էին փակել արևին: Կարմիր, կանաչ, դեղին տերևները շրջափակել էին արևի բոլոր կողմերը: Մթություն էր:

-Սա քո պատասխանն է, — ասացին տերևները և լուսինը,- եթե քեզ վատ պահես, անմիջապես կգանք և կփակենք քեզ, հասկանալի՞  է, — գոչեց լուսինը:

-Ա..այո..այոո, բայց հիմա հեռացեք:

-Լավ, գնացինք եղբայրներ, — հայտարարեցին տերևները:

Երեխաները վախեցել էին և վազել էին տուն: Սակայն մայրիկները բացատրել էին, որ դա արևի խավարում էր, և որ արևը արդեն կրկին շողում է:

-Մայրիկ, իսկ ինչո՞ւ էր տեղի ունեցել արևի խավարում:

-Դե.. երևի արևն ու լուսինը կռվել էին, չգիտեմ…

6. Ներկայացրու քո բակային սիրած խաղերից մեկը։

Իմ սիրելի բակային խաղը դրոշակն է: Բաժանվում ենք երկու խմբի և գծում սահման: Ամեն մեկն իր տարածքում դնում է դրոշակ ՝ փայտիկ, ապա մյուս կողմի խաղակիցները փորձում են աննկատ և արագ մտնել մյուս կողմի սահման ու վերցնել փայտիկը: Սակայն, եթե նրան բռնում են, նա պետք է քարանա մինչև իր թիմակիցներից որևէ մեկը չգա և չազատի: Հաղթում է այն կողմը, որը վերցնում է դրոշակը առանց քարանալու: Թեև այն բակային ու խմբակային խաղ չէ, բայց բակում ամենաշատը սիրում եմ անվաչմուշկ վարել: Ինձ դուր է գալիս այդ արագությունը, ազատությունը և քամին ընթացքի ժամանակ:

Оставьте комментарий