Բախի գանգատը..

Մի երեկո, Յոհան Սեպաստիան Բախը ինչպես միշտ նստած էր իր աշխատասենյակում և գլուխ էր կոտրում նոր ստեղծագործության վրա:

— Յոհան, սիրելիս, արի: Քեզ նամակ է եկել, — ասաց Մարիա Ելիզաբեթը (նրա կինը):

-Գալիս եմ, գալիս եմ:

-Ահա վերցրու: Կարդա:

Բախը հետաքրքրված էր իր նոր ստեղծագործությամբ, և ուշադրություն չդարձրեց նամակին: Նա այն ուղղակի դրեց դաշնամուրի գլխավերևին: Անցավ մեկ օր, սակայն Բախը այնպես էլ չկարդաց նամակը: Երբ նա վերջացրեց ստեղծագործությունը, մոտեցավ դաշնամուրին և սկսեց նվագել: Իր արած աշխատանքը շատ ոգևորեց Յոհան Սեբաստիան Բախին:

Հանկարծ, նա հիշեց նամակի մասին և որոշեց ընթերցել այն: Գրել էր այն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

<<Ողջույն, Յոհա՜ն: Սա ես եմ, Արամ Խաչատրյանը: Այս վերջերս առողջական խնդիրների պատճառով չեմ կարողանում ստեղծագործել: Կխնդրեի քեզ մի վալս գրել ինձ համար, ներկայացնել իմ անունից: Ես պետք է շտապ ստանամ այդ վալսը երկու օրից: Կհասցնե՞ս: Ես կարծում եմ, պետք է սկսես: Դե ինչ, կհանդիպենք Բախ:

-Օհ ոչ՜՜՜՜: Երաժշտական կատաստրոֆ՜՜ա: Անհեթեթություն, անհեթեթությո՜ւն: Անհնարին բան է, ես չեմ կարող մեկ օրում վալս գրել: Օհ, Տեր Աստվա՜ծ:

-Յոհան, սիրելիս, ին՞չ է պատահել:

-Վա՜լս, արդյոք ես կարող եմ մեկ գիշերվա ընթացքում վալս գրե՜լ:

Հուսահատ Բախը պատրաստվում էր նամակ գրել Արամ Խաչատրյանին

, որ չի հասցնի: Արդեն պետք է ուղարկեր այն, երբ մի միտք ծագեց նրա փայլուն մտքում:

-Զանգահարեմ ընկերներիս: Մոցարտին, Բեթհովենին, Վիվալդիին… կաշխատենք, և կհասցնենք:

Շուտով նրանք բոլորը Բախի աշխատասենյակում էին:

-Սկսե՞նք, — ասաց Վիվալդին:

-Այո, շտապենք, — համաձայնեց Բեթհովենը:

Ժամեր անցան, րոպեներ անցան: Սակայն աշխատանքը ապարդյուն էր: Ինչ որ անհեթեթ և վատ երաժշտություն էր ստացվում: Չէր սազում այսպիսի մեծ կոմպոզիտորների:

-Սոլ մաժոր, դո մաժոր, լյա մինոր, մի մինոր, դիեզ, բեմոլ, բեկար, աաաաա՜ա, — զայրացավ Բախը և նետեց իր կեղծամը Մոցարտի վրա: (այդպես էր անում, երբ բարկանում էր):

-Յոհա՜ն:Ի սեր Աստծու, հանգստացիր, — ճչաց Մոցարտը: Ին՞չ ես կարծում կրիշենդո անենք, թե միանգամից ֆորտե սկսենք:

-Ֆորտե սկսե՛ք: Օհ, ես գանգատվում եմ, սա անտանելի է:

Այսպիսով, նրանք շատ աշխատեցին և առավոտյան ուղարկեցին վալսը:

-Մենք հզոր ենք, — գոչեց Վիվալդին:

-Այո, մենք հասցրեցինք, — ուրախացել էր Լյուդվիգ վան Բեթհովենը:

Շուտով նրանք նամակ են ստանում Սայաթ Նովայի քարտուղարից:

<<Հարգելի Յոհան Սեբաստիան Բախ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Անտոնիո Լուչո Վիվալդի: Շնորհակալ ենք այսպիսի գեղեցիկ շեդեվրի համար: Մենք սա կնդգրկենք Արամ Խաչատրյանի ստեղծագործական ցանկում: Ցավոք սրտի, առողջական խնդիրների պատճառով երեկ ուշ երեկոյան մեր սիրելի Արամ Խաչատրյանը մահացել է…

-Ասում էի չէ… անհեթեթությո՜ւն: Գանգատվում եմ, գանգատվում եմ: Այ քեզ փորձանք:

-Այ քեզ բան, — լրջացավ Վիվալդին:

-Անսպասելի էր.., — զարմացել էր Բեթհովենը

-Շատ էինք տանջվել: Վայ Խաչատրյան,վա՜յ:

Оставьте комментарий