- Ավետիք Իսահակյան. Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…
Հարցեր և առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։ Մահախուճապ- մահից խուճապահար, վախեցած, սեգ — հպարտ:
2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները;
Ուղղական — դար, աչք, լույս:
Սեռական — Արարատի, սերունդների, կայծակների, վայրկյանի:
3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։ Արարատի գագաթի վրա, ժամանակը շատ արագ էր անցել, այսինքն դարը հավասարվել էր վարկյանին: Մահից խուճապահար սերունդը շատ փորձություններ է անցել և փրկվել: Իսկ հիմա քո հերթն է, որպեսզի հպարտանաս ու անցնես փորձությունները;
2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։
Տարիներ շարունակ (ի՞նչը) սիրով ընդունում էր այցելուներին։
Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:
(Ի՞նչի) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով: