Իմ Ազնավուրը…

Ես միշտ շատ եմ սիրել և շատ եմ սիրում Ազնավուր պապիկին: Եթե ես պատահմամբ հանդիպեի նրան, ապա շատ բաներ կպատմեի: Կասեի, թե ինչպես ենք մենք երգում նրա երգերը, հպարտանում, որ աշխարհահռչակ երգի երգահանը մեր հայրենակիցն է: Ցավոք սրտի Ազնավուր պապիկը մահացել է: Ես իհարկե ծանոթ չեմ նրա ամբողջ երգացանկին, բայց վստահ եմ, որ բոլորը ստեղծագործությունները լավն են: Ես միայն լսել և կատարել եմ Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստան>>: Ինձ համար Ազնավուրը այնպիսի երգահան է, որի երգերից ականջդ շոյվում է, նույնիսկ եթե բառերն անհասկանալի են: Եթե բախտ վիճակվեր նրան տեսնել, կասեի, որ մենք շնորհակալ ենք այսպիսի փայլուն երգեր մեզ պարգևելու համար: Միշտ սիրել ենք, սիրում ենք, և սիրելու ենք Ձեզ: Եվ ես շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ Ազնավուրը նույնպես հայ է և աշխարհում միշտ բարձր է պահել ու հիմա էլ իր երգերով բարձր է պահում Հայաստանի պատիվը:

Оставьте комментарий