Ողջույն, այսօր կներկայացնեմ Ձեզ իմ դպրոցը, միջավայրը, ընտրությանս գործունեությունը:
Ես սովորում եմ Միջին դպրոցում: Այստեղ մենք աշխատում ենք համակարգիչներով, ինչը հեշտացնում է դասընթացը: Մայր դպրոցը շա՜տ մեծ է: Ունի գրադարան, մարզադահլիճ, բասկետբոլի սրահ, բատուտներ, թենիսի սենյակ, լաբորատորիա, ջերմոց և այլն: Դպրոցը եռահարկ է և ունի բազմաթիվ դասարաններ: Դպրոցի մտնելիս մեզ դիմավորում է հսկայական մարմարյա սրահը, որտեղ հիմնականում անցկացվում են բոլոր միջոցառումները: Մեր դպրոցն առանձնանում է նաև իր գեղեցիկ ու մաքուր բակով: Մենք ունենք նստարաններ, նաև քարերի տեսքով, և բացօթյա, ավազով լցված դաշտ՝ բասկետբոլի և վոլեյբոլի համար:
Անցնենք իմ միջավայրին:
Դպրոցից դուրս ես հաճախում եմ երաժշտական դպրոց: Ինձ համար երաժշտական կրթությունը շատ կարևոր է: Դպրոցը նաև ներառում է նկարչական խմբակներ: Ես երաժշտական դպրոցում ուսանում եմ վոկալ և դաշնամուր:
Ամռան մեծ մասը անցկացնում եմ բակում: Մեր բակը բավականին մեծ է և ունի սառնորակ ցայտաղբյուր, ճոճանակներ և տաղավար:
Իմ ընտրության գործունեությունը գորգագործությունն է: Շա՜տ եմ սիրում, ունեմ համարյա պատրաստի փոքրիկ գորգ, որը բաժակի տակդիր է: Այն վայրում, որտեղ մենք զբաղվում ենք գորգագործությամբ, մյուսները զբաղվում են կարուձևով և քանդակագործությամբ: Այնտեղ միշտ շատ հանգիստ է: Ամեն մեկն աշխատում է իր գործի վրա: Այնտեղ ամեն տեղ կարելի է թելեր գտնել: Ին՜չ գույնի ուզես: Ես շատ եմ սիրում ընկեր Հասմիկին՝ մեր գորգագործության ուսուցչուհուն: Ուրախ եմ որ գործել գիտեմ:
Ահա այսքանը, կհանդիպենք: