Մայրենի. Տնային առաջադրանք. 07.10.2022

1.<<Իմ անվան պատմությունը>> գրել փոքրիկ տեղեկություն․

Իմ անվան իմաստը իր մեջ թաքցնում է կապ ողջ մարդկության նախահոր հետ, քանի որ այն գալիս է Աստծո կողմից ստեղծված առաջին կնոջից: Ըստ Աստվածաշնչի՝ հենց Եվան է համտեսել արգելված պտուղը, որից հետո Ադամի և Եվայի զույգը վտարվել է Եդեմի պարտեզից։

Եբրայերենում Եվան հնչում է որպես Չավա և թարգմանվում է «կյանք տվող»։ Այն նաև թարգմանվում է որպես «շնչել, ապրել, շարժվել»: Եվա անունը օգտագործվում է քրիստոնեական և կաթոլիկ շատ երկրներում, բայց հնչում է մի փոքր փոփոխված: (Եվա, Իվա, Էվա, Իվ):

2 .Լրացնել բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո, և բացատրել այդ բառերի իմաստները.

 Որդան- Միայն Հայաստանում հանդիպող փոքրիկ միջատ, որին ճզմելուց հետո ստացվում է կարմրաներկ:

ոսկեզօծել- ոսկով պատել

որսորդ- կենդանիներ որսացող

որթ- խաղողի վազ

հայորդի- հայ զավակ

ոսկեօղ-ոսկյա օղակ ունեցող

օձագալար- օձի պես գալարվող, պտտվող

նրբաոճ- նուրբ և գեղեցիկ ոճ ունեցող

ամենաորակյալ- որակով ամենաբարձրը

Оставьте комментарий