Մայրենի. 04.10.2022. Տնային առաջադրանք.

1.Lրացնել բաց թողնված տառեր

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փտած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2. .Կազմել նոր բառեր տրված արմատներով.

օր- օրեցօր, ամենօրյա, օրոր

օգուտ- անօգուտ, հանրօգուտ

օծել- ոսկեզօծ, օծանելիք

օգնել- օգնություն, օգնական

որդի- որդիական, հայորդի, քաջորդի

որակ- որակյալ, բարձրորակ, ցածրորակ, անորակ,

Оставьте комментарий