
Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։ Այն շատ կարևոր հուշարձան է պալեոլիթի և մեզոլիթի, որը Կորդվաց աշխարհի տարածքում է գտնվում: Այն շատ հին անասնապահական և հողագործական հնավայր է:
Բացատրե՛ք նեոլիթյան հեղափոխության էությունը: Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ << հեղափոխությունը>>
Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։ Աղձնիքի և Հայոց միջագետքի տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>> Այստեղից է սկսբնավորվել այսօրվա համաշխարային քաղաքակրթությունը:
Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի էությունը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։ Պղնզի-քարի դարում մարդիկ սովորեցին ձուլել մետաղը զարգացան հողագործությունը , անասնապահությունը և արհեստները : Հայկական լեռնաշխարհում էնեոլիթյան հուշարձաններից նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում և Արենին վայոց ձորում: