Ողջույն սիրելիներս: Այսօր կխոսենք իմ ընկերների մասին Ես ունեմ շա՜տ ընկերներ, և այսօր կպատմեմ Ձեզ նրանց մասին:
Նաև և առաջ իմ առաջին ընկերուհու մասին ՝ Նռանե Մուրադյան:
Նռանեն իմ ամենաառաջին ընկերուհին է, մենք ծանոթացել ենք մանկապարտեզում: Մենք միասին անցկացրել ենք լիքը լավ օրեր: Շատ անգամ կռվել ենք, շատ անգամ հաշտվել, բայց մեկ է մինչ այսօր շփվում ենք:
Արփի Խալաթյան:
Արփիի հետ մենք ծանոթ ենք 2-րդ դասարանից: Արփիի հետ շատ մտերիմ ենք: Արփին ինձ միշտ օգնել է և ես նույնպես: Ես անչափ սիրում եմ Արփիին:
Լիլի Մինասյան:
Իմ ամենամոտ ընկերուհին: Թեկուզ և Լիլին այս պահին մեզ հետ չի սովորում, բայց միևնույնն է շարունակում ենք շփվել: Շատ սիրում եմ նաև Անիին, Գայանեին, Աիդային և Մանեին:
Ունեմ ընկերուհիներ նաև բակում և կարծում եմ, որ շատ ընկերներ ունենալը իսկական ուրախություն է: