
Ես թե՛ հիմա, թե՛ փոքր ժամանակ երազում եմ խաղալիք ստեղծել: Եթե հնարավորություն ունենայի, ես կստեղծեի մի այնպիսի խաղալիք, որը կկարողանար տեղափոխել մարդկանց մի երկրից մյուս երկիր: Խաղալիքս կանվանեի ՙՙԲրայնո՚՚: Խաղալիքը կլիներ գունավոր, և երկիրը նշելու տեղ կունենար: Այնտեղ կնշեինք երկրի անունը, որտեղ ուզում ենք հայտնվել, կսեղմեինք կոճակը և կտեղափոխվեինք: Իմ Բրայնոն կկարողանար նաև նույն երկրի կամ քաղաքի մեջ մարդկանց վայրկենապես տեղափոխել: Այն կլիներ կարճլիկ, հաստ ոտքերով, կանաչ աչքերով և ճաղատ՝ ծիրանագույն գլխարկով: Այն շատ կօգներ և՛ մեծերին, և՛ փոքրերին: Նրանք կհասցնեին ճիշտ ժամանակին աշխատանքի կամ դասի հասնել: Խաղալիքը նաև կվաճառեի, որպեսզի բոլորը վայելեին այն: Եթե այդպիսի հրաշալի հնարավորություն ունենայի, կստեղծեի հենց այս կախարդական խաղալիք տիկնիկը: