Արև ու Լուսին

Սովորական առավոտ էր: Արևը պայծառ շողում էր: Ամպերի հետ զրույցի մեջ ընկած արևը անգամ մոռացել էր, որ պետք է հեռանա: Ահա եկավ հասավ ժամը 6-ը, մայր մտնելու ժամանակն էր, բայց նա չէր ցանկանում հեռանալ: Անգամ ամպերն էին հոգնել և խնդրում էին նրան հեռանալ, հաստատելով, որ վաղը նրանք նորից կհանդիպեն:

— Արև, գնա, վերջ: Հիմա լուսնի հերթն է:

-Ոչինչ, մի օր կսպասի, ես դեռ պատմելու շա՜տ բան ունեմ:

Այսպես անցավ նաև ժամը 7-ը, բայց արևը դեռ վառ շողում էր, ինչպես ցերեկը:

Մարդիկ խուճապի մեջ էին, լուրերով հայտնում էին, որ արևը մայր չի մտնում: Աստղագետները չէին կարողանում գտնել պատճառը:

Արդեն երեկոյան 22.00-ն էր, արևը դեռ վառ շողում էր: Մարդիկ շատ վախեցած էին կատարված տարօրինակ երևույթից, և ուզում էին քնել, սակայն արևի ճառագայթների պատճառով նրանք կարծում էին, որ ցերեկ է, և չէին կարողանում քնել:

Իսկ լուսինը, վաղուց արթնացել էր, պատրաստվել և արդեն երկինք էր բարձրացել: Տեսնելով արևին նա զարմանքից քարացավ:

-Ա..արև..՞ դու դեռ չե՞ս գնացել:

-Ոչ, դու այսօր գնա, ես կմնամ:

-Ոչ, իմ հերթն է, ամպե՛ր, բացատրե՛ք:

-Որերորդ անգամ է ասում ենք, չի հեռանում. — ասացին ամպերը:

— Իսկ ինչու՞ հեռանամ: Մարդիկ ինձ սիրում են, դու ավելորդ ես, լուսին:

-Ին՞չ: Իսկ դու գիտե՞ս, որ քո պատճառով մարդիկ չեն կարողանում քնել, իսկ քունը անհրաժեշտ բան է:

— Դե լավ, հանգստացիր, մեկ օր չեն քնի, ին՞չ կլինի, վաայ:

-Հմ, դու դեռ կտեսնես:

Երեք ժամ հետո արևը լսեց տարօրինակ աղմուկ ներքևից և որոշեց նայել: Բոլոր մարդիկ հավաքվել էին և խնդրում էին հետ բերել լուսնին: Ապա երկնքում հայտնվեց լուսինը:

-Հա, հա: Դու հավերժ չես: Կորի՛ր, հիմա իմ հերթն է:

-Ախ դու…

-Պլանավորում եմ այստեղ լինել մի 4 օր, համաձայն ե՞ք:

-Այոոոոոո, — գոչեցին մարդիկ, — մի լավ կքնենք:

— Դու կտեսնես, սպիտակամորթ:

-Ցտեսություն, դեղնամորթ:

Նախածանցավոր բառեր — տարօրինակ, անհրաժեշտ, համաձայն

Վերջածանցավոր բառեր — սովորական, մտնել, հեռանալ, ցտեսություն, կարողանալ, մոռացել, ավելորդ, ճառագայթ:

Оставьте комментарий